Իրանի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
Իրանի Համադան քաղաքում հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում հրդեհ է բռնկվել, գրում է alarabiya.net-ը։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հրդեհը սկսվել է ուրբաթ վաղ առավոտյան։ Հրշեջներին հաջողվել է մարել կրակը։
Իրանի պաշտոնատար անձինք և երկրի գլխավոր պետական լրատվական գործակալությունները դեռևս չեն մեկնաբանել դեպքը:
Սուրբ Աստվածածին հայ առաքելական եկեղեցին կառուցվել է 1676 թվականին։ Այն կառուցվել է ոչ միայն Համադան քաղաքի, այլև շրջակա հայկական գյուղերի՝ Անուջի (Անվաջ), Դեհզունայի, Դասումաբադի, Շավարինի (Շահվերան) բնակիչների համար։ Սուրբ Աստվածածին եկեղեցին 19-րդ դարում վերանորոգվել է:
Եկեղեցին բազիլիկ կառույց է, վերակառուցվել է 19-րդ դարում՝ Ղաջարիների դարաշրջանում։ Արտաքինից պատերը աղյուսով են կառուցվել, ներսից շինությունը գաջված է: Սուրբ Աստվածածինը եզակիներից է, որի խորանում դրված է Հիսուս Քրիստոսի՝ խաչով նկարը:
1999 թվականին եկեղեցին ընդգրկվել է Իրանի ազգային ժառանգության ցանկում։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։
کلیسای حضرت مریم #همدان در آتش، بامداد جمعه pic.twitter.com/J5CbyF2jdE
— Behnam Gholipour (@beehnam) June 12, 2020