Ուկրաինայի նախագահի կինը վարակվել է կորոնավիրուսով
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կինը՝ Ելենա Զելենսկայան, վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:
Այժմ նա ամբուլատոր բուժում է ստանում, մեկուսացված է ընտանիքից: Զելենսկին եւ նրա երեխաները եւս թեստ են հանձնել, եւ արդյունքները բացասական են եղել:
Նշվում է, որ աշխատանքային հանդիպումների ժամանակ եւ առհասարակ առաջին տիկինը մշտապես հետեւել է կարանտինի կանոններին: Թե երբ եւ ինչպես է տեղի ունեցել վարակումը, դեռ հայտնի չէ:
Նշենք, որ վերջերս Զելենսկին հայտարարել է, որ կցանկանար վարակվել կորոնավիրուսով եւ մարդկանց ցույց տալ, որ դա սարսափելի է: