Թուրքիայում առևտրի կենտրոններից մեկում անհայտ անձը դանակով հարձակվել է բազմության վրա (Տեսանյութ)
Թուրքիայի Ադանա քաղաքի առևտրի կենտրոններից մեկում անհայտ անձը դանակով հարձակվել է բազմության վրա, այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը։
Առևտրի կենտրոնի մուտքի մոտ աշխատող անվտանգության խմբի անդամները փորձել են խուզարկել կասկածելի թվացող երիտասարդին և նրա ընկերներին, վերջինս վազելով ներս է խուժել՝ չթողնելով, որ նրան խուզարկեն։ Արդեն առևտրի կենտրոնի ներսում նա դանակով փորձել է կռվի բռնվել այդտեղ գտնվող մարդկանց հետ, սպառնացել ու ցանկացել է հարվածել նրանց։
Անվտանգության ուժերին ի վերջո հաջողվել է ձերբակալել երիտասարդին և նրա հետ առևտրի կենտրոն մտած ընկերներին։