Ես ուզում էի վարակվել կորոնավիրուսով. Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ցանկանում էր վարակվել կորոնավիրուսով, որպեսզի սեփական օրինակով ցույց տա մարդկանց, որ «կորոնավիրուսը ժանտախտ չէ»: Հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
«Ես ուզում էի ինքս անցնել այդ փուլը, որպեսզի մարդկանց հեշտ լինի: Երբ դեպրեսիվ իրավիճակում էինք, մեզ հավաքեցինք: Ես մերոնց առաջարկեցի.
«Եկեք ես վարակվեմ: Անմիջապես ինձ մեկուսացրեք, և ես դա կվերապրեմ: Դա նորմալ է, որպեսզի մարդիկ հասկանան, որ դա սարսափելի է. կարող ես հիվանդանալ, վատ զգալ: Այդ ամենի միջով ես կանցնեմ և իմ օրինակով ցույց կտամ, որպեսզի մարդիկ հասկանան, որ դա ժանտախտ չէ: Որպեսզի չլինեն դեպրեսիաներ: Հենց սկզբում մի պահ շատ սարսափելի էր, երբ մարդիկ մտածում էին, որ մենք բոլորս կմահանանք… Որոշեցինք, որ դա շատ է, չափից ավելի»,- ասել է Զելենսկին «Ուկրաինսկայա Պրավդա» հրատարակությանը:
Նա նաև հավելել է, որ իր ընտանիքը չէր ների իրեն այս արարքի համար: «Նրանք կասեին, որ ես խենթ եմ: Եվ, սկզբունքորեն, նրանք ճիշտ կլինեին»,- հավելել է Ուկրաինայի նախագահը: