Այսօր՝ 24 հոկտեմբերի 2020թ., 00:00
Այսպես շարունակել չի կարելի Ինչո՞ւ են սորոսականները պաշտպանում Հայաստանի թշնամուն Շուշիի եկեղեցում Հովիկի և Մարիամի պսակադրությունը ուղերձ է ողջ աշխարհին. Արայիկ Հարությունյան Եթե այդպես է՝ ինչու չի դադարում պատերազմը Ալիեւ. Մենք հենց հիմա էլ պատրաստ ենք դադարեցնել կրակը Զոհրաբ Մնացականյանը հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ Կանադայի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը Մնացականյանը CNN-ի եթերում հայտնել է Ադրբեջանի կողմից Արցախի բնակավայրերի թիրախավորման մասին Բորելն ու Պոմպեոն կոչ են արել արտաքին ուժերին զերծ մնալ ԼՂ գոտում լարվածությունը մեծացնող գործողություններից Ավստրալիայի Ռայդ քաղաքը կոչ է արել Ավստրալիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը Կանադական Bombardier-ը դադարեցրել է ավիաշարժիչների մատակարարումը Թուրքիային ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վաշինգտոնում հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Ալեքսիս Օհանյանն ԱՄՆ-ի և Գերմանիայի առաջնորդներին կոչ է արել վերջ դնել հայ ժողովրդի դեմ ռազմական գործողություններին (տեսանյութ) Սա իրենց պատերազմը չէ. Սիրիայից բերված տասնյակ վարձկաններ սպանվում են ԼՂ-ում. Le Monde Ես Արցախի կողքին եմ. կոնգրեսական Ադամ Շիֆը Միացյալ Նահանգներին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանին Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն Արցախի հարցը ռազմական լուծում չունի Պոմպեո. Ուժ չգործադրել, ուժի սպառնալիք չկիրառել Թրամփ. «Մենք կօգնենք նրանց» Տեղի ունեցավ Զոհրաբ Մնացականյանի եւ Մայք Պոմպեոյի հանդիպումը Վաշինգտոնում մեկնարկել են Պոմպեոյի եւ Ջեյհուն Բայրամովի բանակցությունները Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը DW-ի Conflict Zone-ին Արցախի նախագահը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Զոհրաբ Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է ադրբեջանական ագրեսիայում Թուրքիայի ուղղակի ներգրավվածության հանգամանքը Մարկոս Պիզելին բրազիլական ալիքի եթերում խոսել է Արցախում պատերազմական վիճակի մասին Իրանը հրետանային հարվածներ է հասցրել Ադրբեջանի դիրքերին Խաղաղության ուղերձով. բելգիահայ երաժիշտ Սեւակ Ավանեսյանը նվագել է Շուշիի մզկիթում Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպման հնարավորությունը ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է ՀԱՊԿ-ի ներգրավման հավանականությունը Ղարաբաղի կարգավորման գործընթացին Ավրաամ Ռուսոն եւ Սեմյոն Պեգովն ուղիղ եթերում խոսել են Արցախի մասին (տեսանյութ) ՌԴ նախագահի գնահատականը հաստատում է՝ Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի մաս լինել Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը. Քննարկել են Արցախում ստեղծված վիճակը Թեհրանն ուշադրությամբ հետեւում է ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում եւ չի հանդուրժի ագրեսիան Վաշինգտոնում տեղի կունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը ԼՂ հակամարտության հարցով Կատալոնացի պատգամավորը Իսպանիայի կառավարությանը կոչ է արել դադարեցնել Ադրբեջան զենքի արտահանումը Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կ.Շուկան, հրթիռակոծվում են սմերչով Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը հարաբերական կայուն-լարված է եղել Պուտինն անձամբ անում է հնարավոր ամեն ինչ, որ Երեւանին ու Բաքվին բերի քաղաքական-դիվանագիտական խաղաղ կարգավորման Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն եւ 30 օրենսդիրներ կներկայացնեն Արցախի միջազգային ճանաչման մասին բանաձեւ Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Պետքարտուղարության ներկայացուցչի հետ «Հայրենիք» կուսակցության ջոկատն Արցախ կմեկնի Արթուր Վանեցյանի գլխավորությամբ ԵԼ․ «Ռոմայի» կամային հաղթանակն ու Մխիթարյանի գոլային փոխանցումը, օրվա արդյունքները Փաշինյանը կողմ է Արցախ խաղաղախահներ մտցնելուն Պուտին. «Եթե բանակցությունները 30 տարի արդյունք չեն տվել, ապա դա դեռ չի նշանակում, թե պետք է սկսել կրակել» Կանադան 350.000 ԱՄՆ դոլար կհատկացնի ԿԽՄԿ-ին` Ղարաբաղում մարդասիրական նպատակներով Ջեյմս Ուորլիք. ԼՂ հարցով բանակցությունները պետք է սկսել որքան հնարավոր է շուտ, այլապես այն կընդլայնվի Ղարաբաղյան հակամարտության առանցքային կետերի վերաբերյալ Ռուսաստանի եւ Իրանի դիրքորոշումները համընկնում են Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի Ալիեւը չի բացառում Մոսկվայում Փաշինյանի հետ հանդիպման հնարավորությունը «Կողմերը չեն իրագործում ԼՂ-ում կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները»․ Պեսկով Ադրբեջանը գնդակոծել է Իրանում խաղաղ բնակիչների տները «Արցախցի կանայք կարող են իրենց օրինակով ցանկացած տղամարդու խիզախության դաս տալ». ռուս զինթղթակից Պեգովը՝ ԼՂ հակամարտության մասին (տեսանյութ) Ընթանում են օջախային մարտեր Տղե՛րք, առաջնագծում պինդ կանգնած մեր ընկերներին փոխարինում է պետք, եկեք. Արթուր Վանեցյան Կալիֆորնիայի Ֆաուլեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը և ինքնորոշման իրավունքը Ռուսական Պետդումայում չեն բացառել Ղարաբաղում դեսանտային օպերացիայի անցկացման հնարավորությունը Հայաստանը պատրաստ է եղել եւ այժմ էլ պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը. Մանե Գեւորգյան Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Ղարաբաղի հարցը Ստեղծված իրավիճակից ելքեր գտնելուն ուղղված ցանկացած հանդիպում ողջունում ենք․ Իշխան Սաղաթելյան Ֆրանսիայի Վիեն քաղաքի քաղաքային խորհուրդը Արցախին սատարող բանաձև է ընդունել Ինչո՞ւ հնարավոր դարձավ այս «հաղթական» աղետը, ո՞րն է սրանում նախկինների մեղքը և «դուխով ու հպարտներինը». Ս. Սրապիոնյան Ինչու՞ ՀՀ-ն չի դիմում Ռուսաստանին. Բագրատ Եսայան Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր ժողովը պաշտոնապես ճանաչել է Արցախի անկախությունը Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը կրկին հանդիպել են Փաշինյանին Նախագահների պետական փորձառությունը կենսականորեն անհրաժեշտ է Հայրենիքին սպառնացող մահացու վտանգը վանելու համար Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահների հանդիպումը շատ կարեւոր քայլ է Երրորդ երկրները պետք է հեռու մնան հակամարտությունից և չբորբոքեն իրավիճակը. ԱՄՆ Պետքարտուղար Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Արցախի Հանրապետության նախկին նախագահների հետ Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է. ՀՀ նախագահ Եվրոպական խորհրդի նախագահ. Բռնությունը Լեռնային Ղարաբաղում պետք է դադարեցվի Առաջնահերթ նպատակը վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումն է Բանակի գործերում քաղաքապետերին, գյուղապետերին, կուսակցապետերին պետք չի խառնել, հիմա 17-րդ դարը չէ. Դանիելյան France24-ն Ադրբեջանի կողմից կռվող Սիրիայից ահաբեկիչների առկայությունը փաստող տեսանյութեր է հրապարակել «Ի՞նչ հարցերից եք վախենում, պարո՛ն նախագահ»»․ Ալիևը հրաժարվել է ԼՂ թեմայով գերմանական BILD-ի հետ հարցազրույցից Նախագահների հանդիպման բովանդակությանն առնչվող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. Վիկտոր Սողոմոնյան Լավրովը հանդիպումներ է ունեցել Մնացականյանի և Բայրամովի հետ
Հարցում

Գույքահարկի փոփոխության արդյունքում ցածր եկամուտ ունեցող շուրջ կես միլիոն քաղաքացի բերվում է հարկային դաշտ

Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում ոչ միայն շքեղ առանձնատների սեփականատերերը կվճարեն բարձր դրույքաչափերով գույքահարկ, այլ նաև շարքային քաղաքացիները՝ սովորական բնակարանների և անհատական բնակելի տների ու հողամասերի համար։ Այս փոփոխության արդյունքում առնվազն կես միլիոն մարդ, որոնք նախկինում ազատված են եղել գույքահարկից, արդեն այն վճարելու պարտավորություններ կունենան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կարեն Սարգսյանը։

Նշենք, որ ներկայումս մինչև 3 միլիոն արժողությամբ գույքը չի հարկվում, բացի այդ, գույքահարկը այժմ հաշվարկվում է կադաստրային արժեքով։

«Փոփոխության արդյունքում ցածր եկամուտ ունեցող շուրջ կես միլիոն քաղաքացի բերվում են հարկային դաշտ, դա էական սոցիալական արդարություն ոչ միայն չի ապահովի, ավելին, էլ ավելի կխորացնի առկա սոցիալական խնդիրները»,- նշեց նա։ Կարեն Սարգսյանի կարծիքով՝ հաշվի առնելով ՀՀ-ում եկամուտների խիստ բևեռացվածությունը՝ սոցիալական արդարություն ապահովելու համար, ընդհակառակը պետք է պահպանվեր և նույնիսկ բարձրացվեր չհարկվող շեմը։ Տնտեսագետի խոսքով՝ համատարած հարկում նախատեսող նման օրենքի ընդունմանը ՀՀ-ն դեռևս պատրաստ չէ․ «Իսկ ներկայիս տնտեսական անկման և ճգնաժամի փուլում հարկային դրույքաչափերի բարձրացումը որևէ տնտեսական հիմնավորում չի կարող ունենալ»,- ասաց նա։

- Կառավարությունը մայիսի 27-ի նիստում ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն՝ 2021 թվականի հունվարի 1-ից գույքահարկը հաշվարկվելու է տվյալ գույքի ոչ թե կադաստրային, այլ շուկայականին մոտարկված արժեքի հիման վրա։ Նախագծի ընդուն­ման դեպքում բարձրարժեք գույքի գույքահարկը մի քանի անգամ կբարարձրանա, բայց զուգահեռ բարձրանալու ինչպես միջին խավի համար, այնպես էլ վերացվելու են չհարկվող շեմերը։ Ինչ եք կարծում, ճի՞շտ ժամանակ է ընտրված այս փոփոխությունների համար՝ հաշվի առնելով ճգնաժամային իրավիճակը։

- Փաստացի, Հարկային օրենսգրքի փոփոխությունների այս նախագծով ոչ միայն շքեղ առանձնատների սեփականատերերը կվճարեն բարձր դրույքաչափերով գույքահարկ, այլ նաև շարքային քաղաքացիները՝ սովորական բնակարանների և անհատական բնակելի տների ու հողամասերի համար։ Այս փոփոխության արդյունքում առնվազն կես միլիոն մարդ, որոնք նախկինում ազատված են եղել գույքահարկից, արդեն այն վճարելու պարտավորություններ կունենան: Ինչպես գիտեք, այժմ գործում է չհարկվող շեմ՝ մինչև 3 միլիոն արժողությամբ գույքի վրա։ Բացի այդ, եթե նախկինում գույքահարկը գանձվում էր, հաշվի առնելով գույքի կադաստրային արժեքը, ապա փոփոխությունների ընդունման արդյունքում գույքահարկը հաշվարկվելու է շուկայական արժեքի հիման վրա, որը մի քանի անգամ ավելի բարձր կլինի։

Ներկայիս տնտեսական անկման և ճգնաժամի փուլում հարկային դրույքաչափերի բարձրացումը որևէ տնտեսական հիմնավորում չի կարող ունենալ։ Նշեմ, որ կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամի ընթացքում որևէ երկիր դեռ հարկային դրույքաչափ չի բարձրացրել և առհասարակ նման իրավիճակներում սովորաբար հարկերը նվազեցնում են, ոչ թե բարձրացնում։ Նման փոփոխությունը եթե բարձր տնտեսական աճի պայմաններում միգուցե և հնարավոր էր փուլային ձևով իրականացնել, ապա տնտեսական խորը անկման և ապագա տնտեսական զարգացումների անորոշությունների այս ժամանակահատվածում նման փոփոխությունը ժամանակավրեպ է և ընդունման դեպքում միանշանակ բացասաբար կանդրադառնա մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի և ազգաբնակչության կենսամակարդակի վրա:

- Կադաստրի կոմիտեն ունի՞ բավարար ռեսուրսներ անշարժ գույքի իրական գներին մոտ կադաստրային գներ սահմանելու համար։ Նաև անշարժ գույքի շուկայում ճգնաժամով պայմանավորված կանխատեսվում է գնանկում, այս դեպքում չե՞ն շեղվի կադաստրային ու շուկայական արժեքները։

- Ներկայումս, Հայաստանում անշարժ գույքի կադաստրային արժեքը մի քանի անգամ զիջում է շուկայական արժեքին, և տվյալ պահին դեռևս գույքահարկը հաշվարկում են՝ հիմք ընդունելով գույքի կադաստրային արժեքը։ Սակայն, եթե առաջարկվող փոփոխությունների նախագիծը ընդունվի ԱԺ կողմից՝ անշարժ գույքի հարկը հաշվարկելիս այլևս հիմք են ընդունելու դրա շուկայական արժեքը, որը պետք է սահմանվի Կադաստրի կոմիտեի կողմից։

Շուկայական գների հաշվարկման մի քանի եղանակ կա, որոնցից մեկն էլ՝ շուկայում անշարժ գույքի առքուվաճառքի գների միջինացված ցուցանիշն է։ Այստեղ ամենամեծ խնդիրը ոչ թե Կադաստրի կոմիտեի ռեսուրսներն են, այլ այն, որ շուկայական գները անփոփոխ չեն և ժամանակի ընթացքում փոփոխվում են՝ հատկապես ճգնաժամային այս փուլում, երբ գներն անկման միտում ունեն։ Սա նշանակում է, որ ժամանակի ընթացքում անխուսափելիորեն անհրաժեշտություն կառաջանա հաճախակի վերանայել այդ արժեքները, այլապես դրանք օբյեկտիվորեն չեն արտացոլի շուկայական իրավիճակը և չեն ապահովի հարկման օբյեկտիվությունը։ Նման դեպքերում կառաջանան բազմաթիվ խնդիրներ՝ ինչպես բյուջների մուտքերի պլանավորման, այնպես էլ հարկերի հաշվարկման հետ կապված ։

– Այս Կառավարությունը Հարկային օրենսգրքի նախորդ փոփոխություններով անցավ համահարթ եկամտահարկի մոդելին՝ և շատ, և քիչ եկամուտ ստացողները հարկվում են հավասարաչափ։ Նշվում էր, որ սոցիալական արդարությունը վերականգնվելու է գույքահարկի դրույքաչափերի փոփոխությամբ։ Որքանո՞վ է գույքահարկի դրույքաչափերի առաջարկվող տարբերակը լուծում այդ սոցիալական արդարության խնդիրը։

- Առաջին հայացքից կարող է թվալ, որ նախագծով սահմանված գույքահարկի պրոգրեսիվ դրույքաչափերը կապահովեն սոցիալական արդարություն, սակայն զուտ միայն այն հանգամանքը, որ սա իրականացվում է ճգնաժամի փուլում (երբ հարկային դրույքաչափերը առհասարակ նվազեցվում են, այլ ոչ թե բարձրացվում) և փոփոխության արդյունքում ցածր եկամուտ ունեցող շուրջ կես միլիոն քաղաքացու բերվում են հարկային դաշտ, ապա էական սոցիալական արդարություն այն չի ապահովի, ավելին, էլ ավելի կխորացնի առկա սոցիալական խնդիրները։ Կարծում եմ, համատարած հարկում նախատեսող նման օրենքի ընդունմանը մեր երկիրը դեռևս պատրաստ չէ։ Ներկայումս, հաշվի առնելով մեր հանրապետությունում եկամուտների խիստ բևեռացվածությունը՝ սոցիալական արդարություն ապահովելու համար, ընդհակառակը պետք է պահպանվեր և նույնիսկ բարձրացվեր չհարկվող շեմը, իսկ ինչ վերաբերվում է շքեղ բնակարանների և առանձնատների գույքահարկին, ապա այն իհարկե, ներկայումս շատ ցածր է և միանշանակ պետք է բարձրացվի ։

– Գույքահարկի դրույքաչափերի փոփոխության որոշումից հետո կարծիքներ են հնչում, թե ինչպե՞ս պետք է Երևանի կենտրոնում բնակվողը, որը ժառանգություն է ստացել անշարժ գույքը և այժմ մեծ եկամուտներ չունի (այսպիսի դեպքերը քիչ չեն), վճարելու գույքահարկը, քանի որ Կենտրոնում բնակարանների գներն անհամեմատ ավելի բարձր են։ Ի՞նչ կարող եք ասել սրա վերաբերյալ։

- Բնականաբար, նախագծի ընդունման դեպքում նման խնդիրները անխուսափելի կլինեն։ Ինչպես նշեցի արդեն, այս օրինագիծը բացասական ազդեցություն կունենա մեր ազգաբնակչության սոցիալական վիճակի և կենսամակարդակի վրա։ Երևանի կենտրոնում բնակվող քաղաքացիները ստիպված կլինեն կրճատել իրենց կենսական ծախսերը, որպեսզի հնարավորություն ունենան բարձ դրույքաչափով գույքահարկի գումարը վճարել, հակառակ դեպքում՝ ստիպված կլինեն վաճառել իրենց բնակարանները և ավելի մատչելի շուկայական գներով բնակարաններ գնել։ Ինչ խոսք, սա էլ իր հերթին բացասական սոցիալական ռեզոնանս կառաջացնի։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan