«Մոռացե՞լ եք՝ հայերը ադրբեջանցիների հետ չեն կարողանում պայմանավորվել». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նորանշանակ կառավարության հետ առաջին նիստի ընթացքում խոսել է ներկայիս քաղաքական օրակարգի մասին: Այս մասին տեղեկացնում է sputnik.by կայքը:
«Մենք ստեղծել ենք մեր երկիրը, որում կարող են ապրել մեր երեխաները: Այսօր այնպիսի պահ է եկել, որ պիտի պաշտպանենք այն: Տեսնում եք` մեզ մասերի են բզկտում: Սա միակ հետխորհրդային երկիրն է, որը ցավ չի տեսել: Որոշ բելառուսների թվում է` ինչ-որ տեղ հեռվում Ուկրաինան քանդեցին: Պատերազմ է ընթանում: Մոլդովան, որը երկու մասի կիսեցին, նույնպես հեռու է թվում: Մոռացե՞լ եք՝ ինչպես էին Լիտվայում կռվում, կռվով պահում անկախությունը, ինքնիշխանությունը: Մոռացե՞լ եք, որ այսօր Կովկասն էլ է եռում. հայերն ադրբեջանցիների հետ չեն կարողանում պայմանավորվել: Մոռացե՞լ եք, որ Վրաստանը կորցրել է իր տարածքի գրեթե մեկ երրորդը: Վերջապես, ոչ ոք չգիտի, թե ինչպես է իմ ընկեր Ռահմոնը ինքնաձիգով մտել Տաջիկստանի մայրաքաղաք, որպեսզի կարգուկանոն հաստատի այնտեղ»,-ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունիսի 4-ին նոր կառավարություն է նշանակել, երկրի վարչապետ է դարձել Ռոման Գոլովչենկոյին, որը մինչ այս զբաղեցնում էր երկրի ռազմաարդյունաբերական պետական կոմիտեի նախագահի պաշտոնը: