Թուրքիայում մզկիթներից Bella Ciao–ն հնչեցնելու գործով նախկին ընդդիմադիր գործչի են ձերբակալել
Թուրքիայի Իզմիր քաղաքի մզկիթներից հնչեցված իտալական հայտնի Bella Ciao երգի սոցցանցի իր էջում կիսվելու համար ձերբակալվել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության Իզմիրի նահանգային կառույցի նախկին փոխնախագահ Բանու Օզդեմիրը։
Ընդդիմադիր կին գործիչը մեղադրվում է կրոնական արժեքները վիրավորելու մեղադրանքով։
Նա ընդամենը համաձակություն է ունեցել սոցցանցի իր էջում տեղադրել Իզմիրի մզկիթներից հնչեցված իտալական Bella Cıao երգը։
Նշենք, որ անհայտ անձիք կարողացել են միանալ մզկիթների բարձրախոսների համակարգի մեջ եւ միացնել իտալական այդ երգը։