Ե՞րբ եք հասկանալու, որ այդ ճանապարհը տանում է ձեր քաղաքական գերեզմանոց․ Միհրան Հակոբյանը՝ իշխանություններին
Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վարչապետի մամուլի խոսնակի՝ ի պատասխան Գագիկ Ծառուկյանի արված հայտարարությանը։ Նա մասնավորապես դիմել է իշխանությանը՝ նշելով, որ շանտաժի ու քրեական հետապնդման սպառնալիքների ճանապարհը տանում է քաղաքական գերեզմանոց։ Հակոբյանի գրառումը՝ ստորև․
«Ատելության կուսակցության տղաներ և աղջիկներ,
Դուք հիմա էլ ոհմակի տրամաբանությամբ հարձակվել եք ԲՀԿ-ի՞ վրա: Իսկ մտքներովդ անցե՞լ է, որ քաղաքական կուսակցությունը կարող է քաղաքական մտահոգություններ ունենալ երկրում ստեղծված աղետալի վիճակի առթիվ ու քաղաքական գնահատականներ տալ ստեղծված իրավիճակին, այն է՝ պետության կառավարումը գցել եք ոտքներիդ, և ձեր իսկ անփութության ու հանցավոր անգործության հետևանքով ժողովրդը հայտնվել է մահերի և սովի ճիրաններում:
Թե՞ բոլորի հետ հարաբերվելու ձեր միակ իմացած ձևը շանտաժն ու քրեական հետապնդման սպառնալիքներն են:
Ե՞րբ եք հասկանալու, որ այդ ճանապարհը ոչ մի տեղ չի տանում, ավելի շուտ՝ տանում է, բայց ընդամենը մեկ տեղ՝ քաղաքական գերեզմանոց: Ձեր քաղաքական գերեզմանոցը»:
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստին կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանն առ այն, որ Կառավարության կազմը հարյուր տոկոսով պետք է փոխվի, որովհետև տնտեսության բոլոր ճյուղերն այսօր ձախողված են։