ՀԿ-ների իրավունքը ոտնահարող դրույթը հանվել է
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեսալսողական մեդիայի մասին օրենքի նախագծի մեջ կար դրույթ, որն արգելում էր հասարակական կազմակերպություններին ունենալ տեսալսողական մեդիա. ինչո՞ւ՝ հարցրինք նախագծի համահեղինակ Վահագն Թեւոսյանին։ «Նման դրույթ, այո, կար, սակայն արդեն հանվել է»:
Ինչո՞ւ եք հանել։ «Որովհետեւ, ըստ էության, հասարակական կազմակերպությունը եւ տնտեսվարողը` շահույթ հետապնդող կազմակերպությունը, գրեթե նույն իրավազորություններն ունեն, տարբերությամբ, որ ուղղակի ՀԿ-ն շահույթ չի բաշխում, այլ շահույթը տնօրինում է կանոնադրական նապատակների համար, իսկ տնտեսվարողը շահույթը բաշխում է, իսկ եթե երկուսին էլ տնտեսվարման իրավասություն է տրված, ապա մեդիա-ծառայությանը դիտարկելով որպես տնտեսվարման ձեւ, զրկել ՀԿ-ներին դրա իրավունքից, կարծում եմ` իրավունքի խախտում է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում