Անքնության ծանր հետեւանքները
Կանադացի գիտնականներն իրականացնում են մինչ օրս ամենածավալուն ուսումնասիրությունը, ցանկանալով պարզել, թե ինչ էլինում մարդու ուղեղի հետ անքնության դեպքում: Արեւմտյան Օնտարիոյի համալսարանի մի խումբ հետազոտողներ կամավորներին խնդրում են համացանցի օգնությամբ պատասխանել տեստերի հարցերին:
Տեստերը թույլ են տալիս գնահատել տրամաբանությունը, լեզուների իմացությունը եւ որոշումների կայացման մակարդակը:
Ուսումնասիրությունը ղեկավարում է բրիտանացի պրոֆեսոր, նեյրոլոգ Էդրիան Օուենը: «Մեզ բոլորիս ծանոթ են այն զգացողությունները, որոնք առաջանում են անքնության դեպքում, բայց մենք գրեթե ոչինչ չգիտենք, թե այն ինչ ազդեցություն է ունենում ուղեղի վրա: Մենք ցանկանում ենք պարզել, թե այն ինչպես է ազդում մեր հիշողության, ընդունակությունների եւ կենտրոնացման վրա»,- նշել է պրոֆեսորը:
Top-News.am