Ճապոնիայում շոգերն ընկնելուն պես կոչ են անում փողոցում դիմակ չկրել, իսկ Հայաստանում անդիմակ մարդուն ծեփում են ասֆալտին
Ճապոնիայի Շրջակա միջավայրի նախարարության մասնագետները շոգերն ընկնելուն պես երկրի բնակչությանը կոչ են անում փողոցում հանել պաշտպանիչ դիմակները, հաղորդում է NHK հեռուստաալիքը:
Ճապոնիայում սկսվել են ամառային շոգերը: Գիֆու շրջանում ջերմաստիճանն արդեն բարձր է +32°С-ից, Ֆուկուսիմայում՝ +31°С-ից, Տոկիոյում՝ +29,7°С-ից: Սպասվում է, որ օրվա ընթացքում օդի ջերմաստիճանն ավելի է բարձրանալու:
Դրա հետ կապված մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել դիմակներով ծանր ֆիզիկական աշխատանք կատարելուց, շատ հեղուկներ խմել, ինչպես նաեւ փողոցում դիմակ չկրել, եթե իհարկե պահպանվում է սոցիալական հեռավորությունը: