Մարտին Շուլցը Թուրքիային կոչ է արել ազատել լրագրողներին
Գերմանիայի Սոցիալ դեմոկրատների կողմից առաջադրված կանցլերի թեկնածու, Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին կոչ է արել ազատ արձակել բանտարկված լրագրողներին:
Շուլցը նշել է, որ եթե առաջ Անկարան ընթանում էր ժողովրդավարության ճանապարհով, ապա այժմ այդ հարցում հետքայլ է նկատվում, քանի որ տասնյակ ընդդիմադիր լրագրողներ Թուրքիայում գտնվում են անազատության մեջ: