Տղամարդը 40 տարի միեւնույն թվերով վիճակախաղ է խաղացել եւ հարստացել
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում Ռոքհեմփթոն քաղաքի բնակիչը ավելի քան 300 000 ավստրալիական դոլարի չափով (206 հազար ԱՄՆ դոլար) ջեքփոթ է շահել, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով UPI-ին:
Ավստրալացին, ում անունը չի նշվում, օգտագործել է նույն թիվը:
«Ես այս պահին երկար տարիներ եմ սպասել: Ես պարզապես զարմացած եմ: Ես երջանիկ եմ»,-խոստովանել է նա:
Նա նշել է, որ վերջերս ինքն ու իր կինը թոշակի են անցել: «Մենք մտածում ենք տուն գնելու մասին: Մենք այդ մասին միշտ երազել ենք»,-եզրափակել է ավստրալացին: