Վրաստանի առողջապահության նախարարը հերքել է Գախարիայի հրաժարականի մասին լուրերը
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հերքել է ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունն այն մասին, թե երկրի վարչապետ Գիորգի Գախարիան մտադիր է հունիսին լքել իր պաշտոնը: Այս մասին տեղեկացնում է kvira.ge կայքը:
«Ցանկանում եմ հանգստացնել մեր քաղաքացիներին և տեղեկացնել, որ վարչապետը ոչ մի տեղ չի պատրաստվում գնալ»,-հայտարարել է Տիկարաձեն:
Նրա խոսքով՝ ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցները կեղծ տեղեկություն են տարածում` ելնելով կորոնավիրուսի ժամանակաշրջանում վարչապետի արդյունավետ կառավարումից:
Ավելի վաղ Վրաստանի ընդդիմադիր «Գլխավոր ալիք» հեռուստաընկերությունն իր աղբյուրներին հղումով լուր էր տարածել, ըստ որի Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին Գախարիային կարգադրել է մինչև հունիսի վերջ լքել վարչապետի պաշտոնը: