Պետք չէ փորձել իշխանությանը տարանջատել ՀՀ քաղաքացուց. Ալեն Սիմոնյան
Այստեղից խոսել և ասել, որ ՀՀ քաղաքացու վրա որևիցե մեկը որևէ բան է գցում, արդար չէ։ Այս մասին խորհրդարանում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթին։
Ալեն Սիմոնյանը նկատեց՝ Հայաստանում մենք բոլորս մեր կարգապահությամբ աչքի չենք ընկնում գերմանացիների կամ չինացիների նման, սակայն պետք է դա փոխենք. «Պետք չէ փորձել իշխանությանը ՀՀ քաղաքացուց տարանջատել և չգիտես ինչու մեզնից պաշտպանել։ Այո պատերազմ է և մենք միասնական ձևով պետք է պաշտպանենք ՀՀ քաղաքացիներին՝ օրինակ ծառայելով։ Շատ ճիշտ է, որ այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հայտնի պատգամավորը դահլիճում չի նույն դիմակ չկրելու պատճառով և թող չգա, եթե դիմակ չի կրելու»,-ասաց Ալեն Սիմոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում