2016-ին շահութահարկի մուտքերն աճել են, սակայն այսպես երկար ձգել չի հաջողվի
2016 թվականին պետական բյուջե շահութահարկի մուտքերը կազմել են 127,2 մլրդ դրամ կամ բոլոր հարկերի 11,8 տոկոսը: Անցյալ տարվա համեմատությամբ` մուտքերն աճել են 22,7 տոկոսով: Այս մասին նշված է 2016 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության մեջ, որով լսումները հունիսի 26-ին սկսվել են ԱԺ մշտական հանձնաժողովներում:
Սա, սակայն, հիմնականում տեղի է ունեցել խոշոր վաճառքներից շահութահարկի շնորհիվ (մասնավորապես` Որոտանի ՀԷԿ-երի կասկադի, որի սեփականաշնորհման գործարքը հաստատվել է 2014-ի նոյեմբերին, սակայն վճարումերն աստիճանաբար են կատարվում): Առանց այս մուտքի կկրճատվեին: Սա կապված է տնտեսության ընդհանուր անբարենպաստ միտումների հետ, որոնք, Ֆինանսների նախարարության գնահատմամբ, կանխատեսվող մուտքերը 7,4 մլրդ դրամով կրճատել են: Այս միտումները առանձնապես ուժեղ եղան բանկերի (6 մլրդ դրամ) եւ արտասահմանյան ներդրումներով ընկերությունների համար (380 մլն):