Մոսկվայում հայտարարվել է վտանգի դեղին մակարդակ՝ քամու և ամպրոպի պատճառով
Ռուսաստանի մայրաքաղաքային շրջանում հունիսի 26-ին հայտարարվել է վտանգի դեղին մակարդակ՝ քամու և ամպրոպի պատճառով: Այդ մասին հայտնում է «Մոսկվա» քաղաքային լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի հիդրոօդերևութաբանական կենտրոնին:
«Եղանակը պոտենցյալ վտանգ է ներկայացնում»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ օրվա երկրորդ կեսին կգրանցվի կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ: