Շաքարը կարող է նպաստել ուռուցքային հիվանդությունների զարգացմանը. հետազոտություն
Այս թեմայով
Առավելագույն արագ բազմանալու համար քաղցկեղային բջիջներն օգտագործում են գլիկոլիզը. գլյուկոզայի օքսիդ, որը բնության մեջ էներգայի ստացման ամենահին միջոցներից մեկն է, պարզել են Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականները:
Գիտնականները կարողացել են կրծքագեղձի քաղցկեղի մոդելի օրինակով հայտնաբերել p53 գենի մասնակցությամբ գլիկոլիտիկ սթրեսային ռեակցիան, հայտնում է Medical Express-ը:
Այս գենը կրում է р53 սպիտակուցի սխեման, որը կարեւոր դերակատարում ունի՝ վերահսկելով բջիջների կիսվելն ու ոչնչանալը: p53-ի մուտացիաները քաղցկեղային բջիջներին թույլ են տալիս աճել եւ տարածվել:
Գիտնականների խոսքով՝ այսպես կոչված, աերոբային գլիկոլիզը քաղցկեղային բջիջների տարբերակիչ նշանն է, որը սովորաբար առաջանում է օնկոգեներում եւ ուռուցքները ճնշող գեներում մուտացիաների կողմից: Գիտնականները պարզել են, որ p53 սպիտակուցը կարգավորվում է աերոբային գլիկոլիզով: