2 շաբաթվա ընթացքում 3-րդ «օրենքով գողն» է մահացել
Հունաստանում մահացել է վրացի օրենքով գող Վալերի Ջավախաձեն, ով կոնկրետ շրջանակներում հայտնի է Կուրշա անունով: Այս մասին հայտնում է Պրայմ Կրայմը:
48-ամյա հեղինակությունը մահացել թմրանյութի և ալկոհոլի չարաշահման արդյունքում:
Մոտ երկու շաբաթ առաջ հայտնվել էր երկու այլ օրենքով գողերի՝ 44-ամյա Իսլամ Էդիլգիրեևի և 82-ամյա Վլադիմիր Դրիբնովի մահվան մասին: