Կորոնավիրուսի դեմ բուժում ստացող ոստիկանության փոխգնդապետը ցած է նետվել հիվանդանոցի պատուհանից
Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածներին բուժման ընդունող № 24 քաղաքային հիվանդանոցի հիվանդներից մեկը նետվել է պատուհանից:
Ինչպես հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գծով գլխավոր վարչության և ոստիկանության տարածքային բաժանմունքի աղբյուրներին, հինգերորդ հարկի միջանցքի պատուհանից ցած նետված կինը եղել է ոստիկանության փոխգնդապետ, ՌԴ ՆԳՆ դատաբժշկական-փորձագիտական կենտրոնի ավագ փորձագետ:
Քաղաքային հիվանդանոցում նա բուժվելիս է եղել մայիսի 23-ից: Նրա մոտ աշխտորոշվել էր «Քովիդ-19»:
Աղբյուրների հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 30-ի երեկոյան: Կինը ողջ է մնացել և տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, իսկ կատարվածի հանգամանքները պարզվում են: