Հնարավո՞ր է արդյոք, որ Հայաստանում հանցագործը պետական պաշտոն զբաղեցնի
Կան անձինք, որոնց նկատմամբ քրեական հետաքննություն է ընթանում, եւ նրանց թվում են տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցին, թե քանի ներկայացուցչի եւ ղեկավարի նկատմամբ է քրեական գործ հարուցվել:
Սակայն գլխավոր դատախազը կոնկրետ թիվ չնշեց:
«Այսօր մեզ մոտ անընդունելի պրակտիկա կա, երբ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, որոնց նկատմամբ քրեական հետաքննություն է ընթանում, շարունակում են զբաղեցնել իրենց պաշտոնները»,-հավելեց Դավթյանը: