«Հոկտեմբերի 27»-ի գործով չի բացառվում, որ հարցաքննվի նաեւ Գագիկ Ջհանգիրյանը. Արթուր Դավթյան
«Հոկտեմբերի 27»-ի գործով ամբողջ ծավալով նախաքննություն է իրականացվում։ Այս մասին ԱԺ նիստին ասել է ՀՀ գլխավոր դատախազ՝ Արթուր Դավթյանը։
«Նախաքննական մի քանի մարմինների քննիչների ներգրավմամբ ձեւավորվել է քննչական խումբ, ստեղծվել է դատախազական հսկողական խումբ, իմ կողմից մանրամասն գործում առկա տվյալների եւ հակասությունների հարթման կամ պարզման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու ծավալուն հանձնարարություն է տրվել ԱԱԾ ղեկավարին»։
Գլխավոր դատախազը հայտնեց, որ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը որեւէ մասնակցություն չունի քրեական գործով. «Եթե անհրաժեշտություն լինի քրեական գործով որպես վկա հարցաքննելու պարոն Ջհանգիրյանին, ենթադրում եմ, որ կլինի այդպիսի անհրաժեշտություն, անպայման այդ տեղեկատվությունը կփորձեն ստանալ»։