2019 թ․ ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է հանցագործության 26 850 դեպք, 8.8 տոկոսով աճ՝ նախորդ տարվա համեմատ
2019 թվականի ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է հանցագործության 26 850 դեպք, նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 2172-ով կամ 8.8 տոկոսով: Այս մասին ԱԺ-ում 2019 թվականի Դատախազության գործունեության տարեկան հաղորդումը ներկայացնելիս հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Նա նշեց, որ լատենտային հանցագործույունների աճի պարագայում ազդել է իրավապահ մարմինների հետ քաղաքաիցների համագործակցության մակարդակի բարձրացումը, ինչը դրական ցուցիչ է, եթե 2018-ին ոստիկանության բաժանմունքներ ստացվել է 203 հազար 539 առևերույթ հանցագործության մասին հաղորդում, ապա 2019 թվականին դրանց թիվն աճել է շուրջ 21 տոկոսով:
«Բարեփոխվել է հանցագործների հաշվառման գործընթացը, անհամեմատ նվազել է ոստիանության կողմից վիճակագրությունը բարելավելու մղումով հետքեր թաքցնելու արատավոր պրակտիկան: 2008-2018 թվակակնների կտրվածքով ընդհանուր հանցագործությունների կազմում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների տեսակարար կշիռը տոկոսային արժեքով կազմել է 21.1 տոկոս, իսկ 2019 –ին այն կազմել է 17.8 տոկոս»,- նշեց նա:
Արթուր Դավթյանի խոսքով՝ հանցագործությունների թվի աճը հիմնականում պայմանավորված է գողոությունների, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերի աճով: «Վերջին տարիներին դինամիկ աճի միտումներ ունեն սեփականության դեմ ուղղված հանցագործությունները: Վերջին 10 տարվա ըթնացքում սեփականության դեմ ուղղված հանցագործությունները աճել են գրերեթե երեք անգամ: Պետք է փաստել, որ հանցագործության ընդհանուր կառուցվածքում շարունակվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշռի նվազման միտումը: 20 տոկոսից իջել է 16 տոկոս: Նախորդ տարվա համեմատությամբ՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը նվազել են 671-ով կամ 13.5 տոկոսով, ինչը ընդհանուր հանցավորության աճի ֆոնի վրա պետք է համարել դրական ցուցանիշ: Ծեծը և այլ բռնի գործողությունները նվազել են 23.6 տոկոսով, իսկ սպառնալիքի դեպքերը շուրջ 14 տոկոսով»,- հայտարարեց նա:
Գլխավոր դատախը նշեց, որ 12-ով կամ 34 տոկոսով աճ է արձանագրվել հանրային վտանգավորություն ունեցող հանցատեսակով՝ սպանությունով: «35 2018-ին էր արձանագրվել, 47՝ 2019-ին: Ըստ 2019 թվականի տվյալների՝ 100 հազար բնակչին բաժին է ընկնում սպանության 1.6 դեպք, ինչը վերջին 10 տարիների տարեկան միջին ցուցանիշից, որը կազմում է երկուսից ցածր է 0.4 տոկոսով»,- ասաց նա:
Դավթյանի ներկայացմամբ՝ 2020 թվականի փետրվարի 17-ին «համաշխարհային բնակչության գնահատում» միջազգային անկախ կազմակերպության կայքում հրապարակված տվյալների համաձայն, հանցավորության մակարդակի 2020 թվականի ցուցիչով, որը հաշվարկվում է հանցավորության ցածր մակարդակից դեպի բարձր մակարդակ 0-ից 100 ինդեքսով Հայաստանը զբաղեցնում է 7-րդ տեղը 20.7 ինդեքսով՝ առաջ անցնելով ԱՊՀ և եվրոպայի բոլոր երկրներից: