Այսօր՝ 13 հուլիսի 2020թ., 00:00
«Գյումրիում արտակարգ իրավիճակ է. Ես նման բան չեմ հիշում». Ինչ է կատարվում ՀՀ 2-րդ քաղաքում Կգա ժամանակը եւ կիմանաք՝ ինչու են Արամ Վարդանյանին նման մեղադրանքներ առաջադրվում. Լուսինե Սահակյան Գերմանիայում մեկնաբանել են Սուրբ Սոֆիայի տաճարին վերաբերող Թուրքիայի որոշումը Ադրբեջանի զինուժը 7 արկ է արձակել Չինարիի ուղղությամբ. տուժածներ չկան, վնասվել է մի տանիք. Արծրուն Հովհաննիսյան Արարատ Միրզոյանը նամակներ է հղել Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ նախագահներին Աշխարհին հասկանալի լեզուն միայն ուժի լեզուն է.Նազենի Հովհաննիսյան Արթուր Սաքունցն ունեզրկում է հորը Նիկոլ Փաշինյանը սպառել է իրեն. նա կրկին ստորացրեց ՀՀ ոստիկանությանը (Տեսանյութ) ԵՄ հատուկ ներկայացուցիչն անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ Պարետատնից ասել են՝ ով ձեզնից համեմատաբար լավ է, թող իջնի խանութ. Գորգիսյան Ոստիկանները երկրորդ անգամ բերման ենթարկեցին ավտոերթ իրականացնող Նարեկ Մալյանին և Կոնստանտին Տեր–Նակալյանին (տեսանյութ) Կանոնավոր չվերթների վերսկսման մասին դեռ խոսք չկա Հայաստանի իշխանությունները հույս ունեն այս տարվա սեպտեմբերից վերականգնել դպրոցների բնականոն գործունեությունը ․ պարետ Այս պահի դրությամբ հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ Տավուշի մարզպետ. Ունենք հինգ վիրավոր Նարեկ Մալյանն Արտաշատից ավտոերթով գնում է դեպի Ազգային ժողով ՌԴ ԱԳՆ-ն անթույլատրելի է համարում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող հետագա էսկալացիան Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը հայտնել է Հայաստանի հետ լայնածավալ մարտական գործողությունների հնարավորության մասին Իշխանությունները սարսափած են. Նարեկ Մալյան Էլմար Մամեդյարովը խոսել է նախօրեին հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին Իլհամ Ալիեւը գումարել է ԱԽ նիստ Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կրկին ստեց Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել Տավուշի գնդակոծությունների վերաբերյալ զեկույց է ներկայացվել միջազգային կառույցներին Թուրքիան հայտարարություն է արել Հայաստան-Ադրբեջան սահմանային բախումների վերաբերյալ Ուրեմն մենք չարչարվենք, ԵԿՄ–ն փլուզենք, կռված գեներալներին վարկաբեկենք... Հանրային Խորհրդի նախագահի պահվածքը անցնում է բոլոր սահմանները Ստյոպիկ Սաֆարյանը մասնագետների օգնության անհրաժեշտություն ունի Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 182-ով Այսօր մեկ մարդու պես պետք է կանգնենք մեր բանակի կողքին, բոլորս լինենք մեկ բանակ. Չալաբյան Հենց նոր բերման ենթարկվեցի Արտաշատի քաղմասի դիմացից Ընդդեմ արտակարգ դրության երկարացման ավտոերթից առաջ բերման ենթարկված Նարեկ Մալյանը և «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամները Արտաշատի ոստիկանությունում են ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Հայրենիք» կուսակցության աշխատանքային խումբը մշակել է արտակարգ դրության ընթացքում հավաքների սահմանափակումները վերացնելու մասին որոշում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ կառույցի մշտական խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնել Կեցցե՛ն մեր քաջարի զինվորները. Փա՛ռք ու պատի՛վ նրանց. Ի՞նչ անել սոցցանցերում, երբ սահմանին կրակում են (տեսանյութ) «Տապալողների» իրավական բեսպրեձելը շարունակվում է. Ռուբեն Մելիքյան Հակառակորդը զգալի կորուստներ ունի. Դավիթ Տոնոյանը մանրամասներ հայտնեց Կառավարությունը որոշեց ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը Կառավարությունը արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու ՀՀ-ում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը. ուղիղ Հակառակորդի հետ երկխոսության ամենաքաղաքակիրթ եղանակը հայկական զինված ուժերի ասիմետրիկ և խաղաղություն պարտադրող պատասխանն է «Ռոման» ցանկանում է ձեռք բերել «Վալենսիայից» հեռացած ֆուտբոլիստին Նարեկ Մալյանին բերման են ենթարկել (Տեսանյութ) Հակառակորդի կրակից ոստիկաններից 2-ը պահակակետի տնակի մոտ թեթև մարմնական վնասվածքներ են ստացել. ՊՆ խոսնակ Չինաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման ութ դեպք Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ Հայաստանի ՊՆ-ն՝ երեկ եւ այսօր առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի մասին «Այդ հարցով խոսեք պաշտպանության նախարարության հետ, իրենք են կապի ապահովողը». Մանե Գևորգյան Ըստ Նիկոլի տնեցիների քարոզչության՝ ադրբեջանական գրոհները հետ են մղել Նիկոլի եղբոր տղա Սիփանն ու փոքրիկ Արփին ՌԴ-ում Ան-2 ինքնաթիռ է կործանվել. կա 1 զոհ Ադրբեջանի ՊՆ-ն 4-րդ սպանվածի անունն է հայտնել Արցախի հարցում Փաշինյանի հետընթացը Ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ․ Թևանյան ԱՄՆ-ում սպանել են ռեփեր Lil Marlo-ին Դիմացի դիրքերն ամբողջությամբ վերահսկվում են, մենք ձիգ ենք. Մովսես գյուղի քահանան առավոտյան «լայվ» է մտել Կորոնավիրուսի դեմ իմունիտետը ընդամենը 3 ամիս է պահպանվում. գիտնականներ Նավթի համաշխարհային գները նվազում են Քիչ առաջ խոսեցի ՀՀ Պաշտպանության բանակի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Խաչատուրովի հետ. Նաիրա Զոհրաբյան Ռուսաստանի դատախազությունը հաստատել է Խաչատուրյան քույրերի մեղադրանքը Հակառակորդը կորցրել է անօդաչու թռչող սարք Հայկական կողմի համարժեք գործողությունների շնորհիվ՝ արդյունավետորեն զսպվում է այս սադրիչ գործողությունները ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները Կորոնավիրուսով վարակման մակարդակն աճել է 30 տոկոսով նոր մուտացիայի ենթարկվելու հետեւանքով․ գիտնական Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է զինվորների անունները, որոնք զոհվել են Հայաստանի սահմանը խախտելու փորձի հետեւանքով Արցախում այս պահին սահմանի ամբողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում Ո՞ւր է Մինսկի խումբը. Նաիրա Զոհրաբյան Ինձ պիտի պրեմիա տան. ոչ թե տուգանեն. անգամ տեսնելուց հետո չեք հավատա, որ այս կինը դիմակով է (տեսանյութ) Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից Հարևան երկրների հետախուզական ծառայությունները միշտ ձգտել են Հայկական գահին նստեցնել ապաշնորհ թագավորների, որը նրանց գրեթե միշտ հաջողղվել է Իրանում նավթամշակման գործարան է այրվում Ինչու՞ են լռում բժիշկները 17 տարի առաջ․ Քոչարյանի հարսը լուսանկարներ է հրապարակել Հրապարակվել են ՀՀ ԶՈՒ կողմից խոցված ադրբեջանական «ՈՒԱԶ»-ի լուսանկարները Հույս ունեմ, որ եկեղեցու ղեկավարությունը կհասկանա, որ Փաշինյանի հետ պայմանավորվել անհնար է. Միքայել Մինասյան Ոստիկանության հաղորդագրությունը շոուի հերթական դրսևորումն էր. Արամ Վարդանյանի փաստաբանների հայտարարությունը Հայաստանի Հանրապետության այսօրվա ղեկավարությունը Հայաստանից սարքեց երրորդ երկիր. Միքայել Մինասյան Դանակահարություն՝ գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանին պատկանող ռեստորանային համալիրում Ես չեմ կարող պայմանավորվել մի մարդու հետ, ով իր ոհմակով սպանել է 700 մարդու. Միքայել Մինասյան (տեսանյութ)
Հարցում

Հարկային եկամուտները դադարել են ավելանալ. ապրիլին 15,1 մլրդ դրամով պակաս մուտք է եղել

Պետական բյուջեի այս տարվա հարկային եկամուտների կատարողականը հարցականի տակ է։ Մուտքերն արդեն իսկ սկսել են նվազել։ Կառավարության գնահատումներով՝ տնտեսական անկման հետևանքով՝ թերակատարումը տարվա կտրվածքով կգերազանցի 169 մլրդ դրամը։

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Ազգային ժողովը գնաց ծայրահեղ քայլի. թույլատրեց կառավարությանը գերազանցել պետական բյուջեի դեֆիցիտի առավելագույն շեմի սահմանափակումը։ ՀՆԱ 3 տոկոսից այն հասցվեց 5 տոկոսի, որպեսզի կառավարությունը չստացվող հարկային եկամուտներն այլ աղբյուրների հաշվին համալրելու հնարավորություն ունենա։

Դիտարկվում են՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին հնարավորությունները։

Այդ գործընթացն արդեն մեկնարկել է։ Հարկային մուտքերի թերակատարումը ծածկելու համար սկսվել է միջոցների ներգրավումը՝ մասնավորապես արտաքին աղբյուրներից։ Խոսքը նոր պարտքեր վերցնելու մասին է։

Ինչպես և սպասվում էր, Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը հաստատեց Հայաստանին 280 մլն դոլար վարկային միջոցներ տրամադրելու առաջարկությունը։ Գումարը կուղղվի բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը։ Սակայն այն տնօրինելու համար դեռ որոշակի ընթացակարգեր կան անցնելու։

Մինչ այդ՝ բյուջեի ներքին եկամուտների ապահովման ոլորտում արդեն նկատվում են տնտեսական իրավիճակի առաջին արձագանքները։ Կանգնել է մուտքերի աճը։

Ապրիլին հարկային եկամուտներն ավելի քիչ են եղել, քան նախորդ տարի։ Պակաս է հավաքվել շուրջ 15,1 մլրդ դրամ։ Անցած տարվա ապրիլին հավաքվել էր 166,8 միլիարդ, այս տարվա ապրիլին՝ 151,7 մլրդ դրամ։

Նվազել են մուտքերը հարկատեսակների մեծ մասի գծով։ Ավելացված արժեքի հարկից անցած տարվա ապրիլին ստացվել է 35 միլիարդ, այս տարի՝ 29 մլրդ դրամ։ Շահութահարկը պակաս է եղել 7 միլիարդով։

Կրճատվել են նաև եկամտային և ակցիզային հարկերի մուտքերը՝ թեև ոչ մեծ չափով։ Մի դեպքում պակաս է ստացվել գրեթե 700 միլիոն, մյուս դեպքում՝ 198 մլն դրամ։

Ապրիլին նվազել են նաև շրջանառության հարկի մուտքերը. նախորդ տարի դրանք կազմել էին 5 մլրդ դրամ, այս տարի կազմել են շուրջ 4,7 միլիարդ։

Շրջանառության հարկի ոլորտում տեղի ունեցած փոփոխություններն առավել տեսանելի են՝ նախորդ ամսվա համեմատ։ Մարտին այդ հարկատեսակի մուտքերը հասել էին 8,9 միլիարդի, ապրիլին կազմել են 4,7 միլիարդ։ Այսինքն՝ ավելի քան կիսով չափ կրճատվել են։

Գրեթե նույնքանով պակասել են նաև մաքսատուրքից բյուջե մուտքագրվող գումարները։ Անցած տարվա ապրիլին ստացվել էր 7,6 միլիարդ, այս տարի՝ 4 մլրդ դրամ։ Այլ գործոնների թվում՝ սա նաև ավտոմեքենաների ներմուծման «հեղափոխական» շրջանի ավարտի հետևանք է։

Միակ հարկատեսակը, որտեղ ապրիլին նախորդ տարվա համեմատ եկամուտների աճ է գրանցվել՝ առնչվում է ընդերքին։ Բնապահպանական և բնօգտագործման վճարներն ավելացել են. անցած տարվա ապրիլին ստացվել էր 5,9 միլիարդ, այս տարվա ապրիլին՝ գրեթե 9,5 միլիարդ։

Պարզ է, որ դա կապված է ընդերքի շահագործման ծավալների ավելացման հետ։ Խոսքը տնտեսության այն ոլորտի մասին է, որն իշխանափոխությունից հետո վարչապետն այլևս չէր դիտարկում հիմք տնտեսական զարգացումների համար։ Այնինչ, հակառակ երևույթն է տեղի ունեցել. ինչպես անցած, այնպես էլ այս տարվա սկզբին հանքարդյունաբերությունը դարձել է Հայաստանի տնտեսության ամենաբարձր աճ արձանագրող ճյուղերից մեկը։

2020թ. առաջին եռամսյակում այն հասել է 27 տոկոսի։ Որևէ այլ ոլորտում նման աճ չի եղել։ Ու դա տեղի է ունեցել արտաքին շուկաներում մետաղների գների նվազման պայմաններում։ Այդ պայմաններում է արձանագրվել նաև բնապահապանական և բնօգտագործման վճարներից բյուջեի մուտքերի ավելացումը։ Իսկ դա նշանակում է, որ ընդերքի արդյունահանումը շարունակում է առաջնային լինել՝ ինչպես տնտեսության զարգացումների, այնպես էլ՝ բյուջեի եկամուտների ապահովման գործում։

Բայց դա էլ բավական չի լինի՝ խուսափելու բյուջեի եկամուտների թերակատարումից։ Ապրիլին դրանք նվազեցին։ Դատելով կառավարության կանխատեսումներից՝ կշարունակեն նվազել նաև առաջիկայում։

Հարկային մուտքերի ապրիլյան անկումը տնտեսության մեջ տեղի ունեցող երևույթների և հայտարարված արտակարգ դրության հետևանք է։ Չնայած այնպես չէ, որ նախկինում բյուջեի մուտքերի հետ կապված՝ ամեն ինչ հարթ էր ընթանում։

Հարկային եկամուտների նվազում արձանագրվեց նաև փետրվարին, երբ Հայաստանը դեռևս չէր էլ հայտնվել համավարակի գոտում։ Էլ չասենք, որ այդ ժամանակ պաշտոնապես տնտեսությունը գրեթե երկնիշ թվերով էր աճում։

Ճիշտ է, կառավարությունը հարկային եկամուտների կորուստները գնահատել է 169,1 մլրդ դրամի կարգի, բայց վաղ է այն վերջնական համարելը։ Շատ բան կախված է լինելու՝ ինչպես տնտեսական իրավիճակից, այնպես էլ՝ համավարակի հետագա ընթացքից։

Համավարակը Հայաստանում զարգանում է սարսափելի բարձր արագությամբ, ինչը ցանկացած պահի կարող է ստիպել վերադառնալ տնտեսական խիստ սահմանափակումների կիրառման՝ երկիրն ավելի մեծ աղետի չենթարկելու համար։ Նման սցենարի դեպքում անհամեմատ ավելին կլինեն՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ բյուջեի եկամտային կորուստները։

Անորոշությունները շատ են, այդ թվում՝ տնտեսական հատվածում։ Իշխում է անկման հավանականությունը, բայց կանխատեսումների տատանողականությունը չափազանց բարձր է՝ սկսած 1,5-ից մինչև 11-12 տոկոս։ Ինչքան անկումը մեծ լինի, այնքան ավելի մեծ կլինի նաև հարկային եկամուտների թերակատարումը։

Այս տարվա պլանավորված ցուցանիշը, որն ի սկզբանե ամրագրվել էր բյուջեում, 1 տրիլիոն 602 միլիարդ դրամ էր։ Այն 138 միլիարդով ավելի էր նախորդ տարվա հարկային եկամուտների փաստացի կատարողականից։

Եթե իրականանան կառավարության կանխատեսումները, ապա չի ստացվի ոչ միայն՝ այդ գումարը, այլև՝ հարկային եկամուտները գրեթե 31 միլիարդով պակաս կլինեն նաև անցած տարվա կատարողականից։ Անցած տարի դրանք կազմեցին 1 տրիլիոն 464 մլրդ դրամ։ Այս տարվա ակնկալիքը 1 տրիլիոն 433 մլրդ դրամ է։

168.am

website by Sargssyan