Այսօր՝ 06 հուլիսի 2020թ., 00:00
Ուժայինները, ենթարկելով Փաշինյանի հրահանգներին, դառնում են նրա հանցակիցները․ Ռուբեն Հակոբյան «Բավարիան» հաղթեց «Բայերին» և 20-րդ անգամ նվաճեց Գերմանիայի գավաթը Հայաստանը շարունակում է տարածաշրջանում առաջատարը լինել 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով Զենիթը հաղթեց Կրասնոդարին և երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց Ռուսաստանի չեմպիոն Ռուսաստանի որոշ շրջաններում սպասվում է արտասովոր տապ Մաշա Մնջոյանը հայտնի երգը սկսել է հայերենով ու կրկին հաղթել մրցակցին ավստրալական «Ձայնը» նախագծում (տեսանյութ) Պուտինը պատմել է խորհրդային Սահմանադրության մեջ դանդաղեցված գործողությամբ ռումբի մասին Սաակաշվիլին հանդես է եկել ի շահ Ուկրաինայի Գերագույն դատարանում օտարերկրացիների Գյումրի քաղաքի 43 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք. արձանագրվել է մահվան 24 դեպք Ընդամենը 2900 կմ վազքով Ferrari-ի հազվագյուտ մոդելը հանվել է վաճառքի Իրանը ստեղծել է «հրթիռային քաղաքներ» Պարսից ծոցի ամբողջ երկայնքով Արցախի Մարտունի քաղաքում քաղաքապետ են ընտրել. նախագահը շնորհավորել է հաղթող թեկնածուին Իրաքը սպառնացել է դիմել ՄԱԿ-ի ԱԽ եւ ԱՊԼ Թուրքիայի ռազմական գործողությունները դադարեցնելու համար Հետաքրքիր է, որ իրենց բողոքի ձայնը չեն բարձրացնում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դասավանդող ուսուցիչներն ու Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորները Բազմաթիվ վեհ մտքերի փոխարեն «Եկեղեցի, ընտանիք, բանակ, սաղ ռադ արեք» արժեքի տեր մարդիկ, կլինի՞ հավաքվեք ոտ-ոտ գնաք, ասենք, Նախիջևանը ազատագրեք Վարչապետի աշխատակազմը նույն օրը մեկ անձից 6 գնում է իրականացրել՝ գովազդային արշավի նպատակով Կատուն 12 րոպե աշխատող լվացքի մեքենայում պտտվելուց հետո ողջ է մնացել Հուլիսի 1-ից առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը բարձրացել է 6 անգամ, երկրորդ երեխայինը՝ 2 անգամ Եթե հասկանալով եք անում՝ սա արդեն բոլորովին այլ հանցագործություն է Կառավարությունն առաջարկում է ընդլայնել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի լիազորությունները «Ռեալը» երկրորդ խաղում անընդմեջ հաղթեց Ռամոսի գոլի շնորհիվ Խոստովանեմ, որ նման որոշումը ինձ հեշտ չի տրվել. ՀՀ ոստիկանության շտաբի պետի գրառումը Ինչի՞ հիման վրա է Բարձրագույն դատական խորհուրդը հերքել նշված տեղեկատվությունը «Խելոք ա շատ: Ընդհանրապես չի խանգարում ինձ»․ Վաչեի եւ դստեր զվարճալի տեսանյութը Վենետիկի հանձնաժողովի կարծիքով ճիշտ կլիներ անցումային շրջանի ներդնումը. Ժիրայր Գերգերյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին (տեսանյութ) 89+1 դատվողները Թուրքիան հաջողությամբ նոր թևավոր հրթիռ է փորձարկել (տեսանյութ) Սահմանադրական փոփոխությամբ փորձ է արվում ՍԴ-ն դարձնել կցորդ և հպատակ ներկայիս իշխանությանը. Գրիգոր Մուրադյան (տեսանյութ) Վերադարձ ակտիվ սպորտային կյանքին. Ռոբերտ Քոչարյան Օրվա քաղաքական իշխանությունը կազմալուծում է սահմանադրական ինստիտուտները Անտրամաբանական տրամաբանություն Ուժայինները, ենթարկելով Փաշինյանի հրահանգներին, դառնում են նրա հանցակիցները․ Ռուբեն Հակոբյան Սահմանադրությունը պարզ փաստաթուղթ չէ, շատ զգույշ պետք է լինել․ Արթուր Ղամբարյան Սահմանադրության սահմաններից դուրս եկող իշխանությունը ոչ լեգիտիմ է «Հաց բերողի» մահվան պատճառը հիվանդությո՞ւնն է, կալա՞նքը, թե՞ կոնկրետ մարդիկ Քանյե Ուեսթն առաջադրվելու է ԱՄՆ նախագահի պաշտոնում Մայր օրենքի անձնական նպատակահարմարությամբ կիրարկումը կարող է հղի լինել վտանգավոր հետևանքներով Մարմնի ջերմության մասին հետաքրքիր փաստեր․ «կովիդի» մասին և ոչ միայն Արքայադուստր Դիանայի կյանքի կանոնները. բրիտանացիների սրտի արքայադուստրը Ինչ-որ շնաբարո դուրսպրծուկներ գաղտնի էջերից ինձ գրում են, թե իբր ես ղազագիր եմ ստորագրել Ամերիկացի դերասան Ուիլլ Սմիթն իր կնոջը թույլ է տվել սիրեկան ունենալ Իրանը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարան ընդդեմ ԱՄՆ-ի Կեղծիքների տոնը Հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են հրթիռ, որն ուղղվում էր դեպի Իրաքում ԱՄՆ դեսպանատուն․ ԶԼՄ-ներ ՀՀ Սահմանադրության օր՝ տոն, որը կեղծիքով է ստեղծվել Ո՞ր նախաճաշը կօգնի նիհարել Անձնական շահադիտությամբ Սահմանադրության խախտումը չի կարող անհետևանք լինել.Արթուր Վանեցյան Այսօր Նիկոլի ռեժիմը «պատերազմ» է հայտարարել ազգային ու ավանդական արժեքներին․ Շարմազանով Մենք պարտավոր ենք լինել միասնական ու նախաձեռնող. Նախագահի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ ՀՖՖ-ն դադարեցրեց Առաջին խմբի առաջնությունը. 58 անձ որակազրկվել է Պետական կաշառքից մինչև Սահմանադրական կարգի տապալում. ՍԴ շուրջ իրավիճակը 1 տարվա ընթացքում (տեսանյութ) Հուլիսի 5-ին կորոնավիրուսից մահացած քաղաքացիներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 6 քաղաքացու մոտ․ մեկուսացված է 103 մարդ Օգնենք Canvas-ին հաղթահարել քովիդը Օրվա հանդիպումների անոնս Պուտինի զարմիկը պատրաստվում է ղեկավարել սեփական կուսակցությունը Կորոնավիրուսով վարակման 706 նոր դեպք. կա 8 մահ. ապաքինվել է 205 մարդ Ուզում եմ հավատալ, որ Ազգային ժողովը չի գնա օրենքը վերանայելու ճանապարհով. Գեւորգ Դանիելյան Մենք պետք է փոխվենք, որ փոխել կարողանանք. Արցախի նախագահը լուսանկարներ է հրապարակել Երևանում անձրևաջրի հետևանքով փողոցը դարձել է անանցանելի «Բալիկ ջան, ցավդ տանեմ, ես քեզ սիրում եմ»․ խորհրդային կինոյի հայտնիները պատմել են Մհեր Մկրտչյանի մասին (տեսանյութեր) «Հայոց եկեղեցու պատմությունը» դպրոցական ծրագրերից՝ վերացնելու որոշումը ցույց է տալիս, թե ինչ անդեմ և անհայրենիք սերունդ են փորձում կերտել իշխանությունները ՀՔԾ-ում քրգործերը հարուցվում և կարճվում են ըստ Փաշինյանի տրամադրության և քաղաքական նպատակահարմարության Պետական կառույցները մեզնից գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա. գուցե դադարեցնենք մեր հայկական դիմակների արտադրությունը. ընկերության տնօրեն Եթե «Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցում դասավանդելու 15 տարվա ավանդույթ կար, կային նաև հստակ արդյունքներ, ինչո՞ւ վերանայել այն Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգն անձամբ Փաշինյանն է տվել Որքա՞ն աշխատավարձ են ստացել նախարարները 2019 թ-ին, ի՞նչ ունեցվածք ունեն․ 12 նախարարների հայտարարագրերը Միջազգային հեղինակավոր The Washington Post, The New York Times պարբերականներն ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հ/ը ոստիկանների այցելությանը Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի (տեսանյութ) Մանրամասներ՝ դատավոր Վահագն Մելիքյանի դեմ ԱԱԾ գործադրված ճնշումներից Տեղի ունեցածը իրավապահ մարմնի կողմից լիազորությունների չարաշահում է. ՀԿ-ները՝ «Արմնյուզ» եւ «TV5» այցելության մասին Իմ որդին ընդունում է, որ ինքը մեղավոր է եղել. Հովիկ Աղազարյանը` որդուն առաջադրված մեղադրանքի մասին Հուլիսի 7-8-ին ունենք կարճատեւ շոգեր. Սուրենյան Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է (Տեսանյութ) Պեսկովը մեկնաբանել է Պուտինի՝ իբր հյուրանոցում թողած վերնաշապիկի վաճառքի մասին տեղեկությունը Մաքգրեգորը ցավակցել է Նուրմագոմեդովին Տեր Վահրամ քահանա Մելիքյանը սուր քննադատության է ենթարկել չափորոշիչ մշակողներին Սա ցույց է տալիս, թե ինչ անդեմ, անհայրենիք եւ «կոսմոպոլիտ» սերունդ են փորձում կերտել իշխանությունները. Արման Աբովյան Պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան
Հարցում

Աշոտյանի սկանդալային շնորհավորանքը Փաշինյանին

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով Նիկոլ Փաշինյանի տարեդարձը.

«Հարգելի Նիկոլ,

Այսօր, քո 45-ամյակի օրն, ուզում եմ շնորհավորել քեզ եւ օգտվել առիթից պարզ մարդկային լեզվով փոխանցելու քեզ իմ մտորումները։

Վստահ եմ, որ դու էլ շատերիս նման երիտասարդ տարիներին կարծում էիր, որ «45-ը արդեն եքյա տարիքա, համարյա բիձու»։ Հիմա ինքդ ես 45 դարձել, իսկ երկու ամսից էլ՝ ես։ Ուստի որպես տարեկից «բիձաներ»` ազնիվ խոսենք իրար հետ։

45-ը այն տարիքն է, որն ենթադրում է արդեն՝ փորձի եւ դեռեւս ՝ էներգիայի առկայություն կյանքում քարը քարին դնելու, մի բան ստեղծելու եւ աննշան տեղն անծայրածիր տիեզերքում գիտակցելու համար։

Խոստովանեմ, որ դու շարքային աչքերով հասել ես լավ բարձունքի (քանի որ օրը քեզ համար տոնական է, վճարված գնի մասին հիմա շատ չեմ խոսի)։ Ամուսնացած ես, ունես քեզ սիրող կին, 4 երեխա, որինցից երկուսն այն տարիքի են, որ քեզ շուտով կարող են պապի դարձնել։ Աստված պահի բալեքիդ։

Հա, մի զարմացիր, որովհետեւ ես քո երեխաների դեմ ոչինչ չեմ ունեցել եւ չունեմ՝ թեպետ քո հովանավորյալներն ու մտերիմները քո իմացությամբ եւ հրահանգով լուտանք ու անեծք են արտազատում իմ ընտանիքի եւ երեխաներիս հասցեին։ Բայց դրա պատասխանը շուտով տալու ես անձամբ դու, եւ ոչ թե քո երեխաները։

Վարչապետ ես, այն էլ ու՜՜՜մ վարչապետը՝ հին, պինդ, կենցաղում՝ շուստռի, իսկ կյանքում՝ միամիտ, ուժեղ եւ պահանջկոտ մի ժողովրդի, ում երկու տարի առաջ քեզանով արեցիր ու պարզապես Նիկոլից դարձար Նիկոլ-վարչապետ։

Այսօր` ծննդյանդ օրը, փորձիր հասկանալ, որ քո պատմական առաքելությունը մեր պետության համար դու արդեն կատարել ես։

Դու օրեցօր նոսրացող սիրողներիդ համար դարձել ես կուռք, իսկ երկրաչափական պրոգրեսիայով ավելացող չսիրողներիդ համար՝ ինչպիսին չպետք է լինի երկրի ղեկավարը հարցի կենդանի պատասխան։

Դու թարմություն ու իդեալիզմ խոստացար, բայց զարկ տվեցիր մարդկային ամենաստոր ինստինկտներին, իշխանափոխության օրերի գունազարդ պատկերները վերածեցիր սեւ-սպիտակ կոմիքսների։

Դու ժողովրդին ժպիտ խոստացար, բայց հայրենակիցներիս դեմքին դաջվեցին հերթական խորը կնճիռները ու մարդկանց լիահույս հայացքները կրկին խամրեցին հուսահատությունից եւ հիասթափությունից։

Դու ուժեղ Հայաստան խոստացար, սակայն վերելակներում, սեղանների շուրջ եւ պաշտոնական այցերին գուլպա-պաչիկ-սելֆիների արանքում հյուծեցիր երկրի արտաքին քաղաքական կշիռը։

Դու, կոռուպցիայի դեմ իբր խաչակրաց արշավ հայտարարածդ, այսօր մինչեւ ականջներդ թաղվել ես շրջապատիդ, թիմակիցներիդ եւ քո շուրջ համառորեն պտտվող կոռուպցիոն սկանդալների մեջ։

Այսօր շրջապատդ քեզ կգովա, կենացներ կձոնի, հաճոյախոսողների ավանդական տեղավորման վայրում գուցե խցանումներ գոյանան, գուցե մի քանի ցածրաճաշակ աքրոստիքոս կամ ոտանավոր կնվիրեն, բայց չհավատաս, քանզի մենք երկուսս էլ լավ գիտենք այդ ամենի դատարկությունը։

Եւ եթե ես ընկերներ ունեցել եմ եւ ունեմ անկախ իմ զբաղեցրած պաշտոնից, ապա դու մենակ ես, անգամ եւ հատկապես քո կառավարական օլիմպոսին։ Որովհետեւ եթե մինչեւ վարչապետ դառնալդ ընկերներ գրեթե չես ունեցել, ապա հիմա առավել եւս չես ունենա։

Իսկ երբ դու կգլորվես քաղաքական օլիմպոսից դեպի զայրացած զանգվածների՝ քեզ հոշոտելու պատրաստ ձեռքերը եւ շրջապատդ առաջինը դաշույններ կմխրճի քո մեջ, դու դառնացած կմտածես. եւ դու՞ք, բռուտոսներ…

Բայց անգամ այդ պահին ինքդ քեզ խաբելու ես, քանզի ինչ-որ մեկին Բռուտոս կոչելու համար նախ ինքդ պիտի Կեսար լինես։ Իսկ դե դու Կեսար չես։ Գոնե այն պատճառով, որ Կեսարը սիրում էր Բռուտոսին, իսկ դու քո բռուտոսներից, ինչպես նաեւ պողոսներից, զզվում ես։

Այսօր մի լավ քեֆ էլ անել չես կարող, քանզի վախենալու ես սովից ու վիրուսից ճկռված ժողովրդի աչքերին արտահոսելու ենթակա գինարբուքային կադրերից։

Եւ հետո, ի՞նչ քեֆ, երբ առավոտյան կիմանանք քո ապիկար, հանցավոր եւ անլուրջ ղեկավարման պատճառով երկրում մոլեգնող վարակի հարյուրավոր նոր դեպքերի եւ (լեզուս պապաձվի) նոր մահերի մասին։

Ի՞նչ սրտով ես կարողանալու ժպտալ, ուրախանալ, պարել, եթե գիտակցես, որ Նիկոլ-վարչապետից դարձել ես Նիկոլ-վիրուսապետ։

Դու այլեւս վախենում ես ամեն ինչից, ու հատկապես՝ իշխանության կորստից։ Վախենում ես, ուստի այլեւս թույլ ես։

Իրականում այսօր ժողովրդից նվերներ չսպասես։ Ժողովուրդը քեզ երկու տարի առաջ նվիրեց վարչապետի պաշտոնը։ Այսօրվանից ժողովրդին նվեր մատուցելու քո հերթն է. գնա, ինքնակամ եւ խիզախաբար։

Դա է վախերդ հաղթահարելու արմատական, բայց միակ ճանապարհը։
Դա է ամենալավ նվերը, որ կարող ես մատուցել ինքդ քեզ։
Դա է դառնալու քո քաղաքական ժառանգության կրեդիտը։

Մարդկանց դեմքին կնճիռների վերածված երբեմնի հույսերը չդարձնես Հայրենիքի մարմնին հերթական թարախակալող, արյունահոսոխ եւ գարշահոտ վերքեր։

Լավ, տրամադրությունդ շատ չգցեմ։
Մտածիր ասածներիս շուրջ։

Կրկին շնորհավորում եմ, մաղթում իմաստնություն, առողջություն եւ հոժարակամ պաշտոնանկությունից հետո խաղաղ կյանք՝ ընտանիքիդ հետ միասին»:

website by Sargssyan