Այսօր՝ 10 հուլիսի 2020թ., 00:00
Ինձ տեղեկացրին, թե այսպես ենք քո հանդեպ վարվում, որ հեռանաս, ես հեռացա. Թեւան Պողոսյան Դիմումների տեղատարափ ԱԱԾ-ում. ովքեր են հաղորդում ներկայացնում ընդդեմ ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի Իրենք էլ են զզվել. իրավապահներից շատերի նյարդերը տեղի են տալիս Բուֆոնի գործակալը նշել է՝ ինչով է պատրաստվում զբաղվել դարպասապահը կարիերան ավարտելուց հետո Նիկոլը Փաշինյանը և ողջ կառավարությունը ստում են, երբ ասում են, թե իրենց համար վարակի տարածման կանխումը առաջնահերթություն է.Արսեն Բաբայան Իշխանությունները չեն հանգստանա, մինչև չոչնչացնեն Հայ առաքելական եկեղեցին․ Նարեկ Մալյան Անձնագրերի ինդեքսում Հայաստանը 80-րդ տեղն է զբաղեցնում Վերանայեք այս մոտեցումը, այլապես դատական քաշքշուկները երաշխավորված են. Արփինե Հովհաննիսյան Հունաստանի ԱԳ նախարարը Թուրքիային կոչ է արել փոխել տակտիկան Տրդատ Սարգսյանը նշանակվել է ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավար Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդուն դատարանը թույլատրել է տեսակցել հարազատներին ԱՄՆ-ում Ռուզվելտի՝ ապամոնտաժման ենթակա հուշարձանը մտադիր են տեղադրել Սանկտ Պետերբուրգում Իմ երեխան դպրոցում ՀԵՊ անցել է և ես որևէ բացասական ազդեցություն չեմ տեսել․ ԼՀԿ պատգամավոր Ժամանակակից ՏՏ ընկերությունները ստիպված են «տուրք մատուցել» Apple-ին եւ Google-ին․ Telegram-ի փոխնախագահ Պոմպեոն Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների վերսկսման «մեծ հույսեր» ունի Ցավ եմ ապրում դրսում ապրող իմ հայրենակիցների համար, որ ակամա դարձան իշխանության կեղտոտ հնարքի սպառողը․ Նաիրա Զոհրաբյան «Տոտենհեմն» ու «Էվերտոնը» միավորներ կորցրեցին PayPal վճարային ծառայությունը հուլիսի 31-ից դադարեցնում է Ռուսաստանում փոխանցումները Ամուլսարում հանքի շահագործմամբ շահագրգռված են Թուրքիայի քաղաքացիներ․ «Հայկական բնապահպանական ճակատ» Վրաստանը հայտնել է արտասահմանցի գործարարների համար մուտքի պայմանների մասին Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. Դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը Սկսվել է անկախ դատական համակարգի կայացման գործընթացը․ Ստեփան Դանիելյան Էրեբունիում գրանցվել են տրանսպորտի վերաբերյալ պարետի սահմանած կանոնների խախտման դեպքեր Աֆղանստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել «Լոռի» ֆուտբոլային ակումբի դարպասապահը վարակվել է կորոնավիրուսով Սրա համար չենք հեղափոխություն արել, որ էսօր մեզ հավաքեն, տուգանեն․ Բեն Ավետիսյան (տեսանյութ) Դոլարի փոխարժեքը հատեց 486 դրամի սահմանը. Եվրոն թանկացել է ավելի քան 3,5 դրամով Մոսկվայում հուլիսի 13-ից չեղարկվելու է փողոցներում պարտադիր դիմակ կրելու ռեժիմը Լուկաշենկոն խոստացել է կարգի բերել Բելառուսում խոսքի ազատության ոլորտը Արա Բաբլոյանի գործողությունները եղել են բացառապես իրավաչափ. Արամ Վարդեւանյան ՄԻԵԴ որոշման վերաբերյալ իշխանական քարոզչամեքենան ու իրականությունը Սա թավշյա ցեղասպանություն է Ինչպես է Սաակաշվիլին Վրաստանում մի գիշերվա ընթացքում փորձել ամուսնացնել միլիարդատեր Բերեզովսկիին, սակայն հարսնացուն վերջին պահին «փախել» է (տեսանյութ) Սա է մեր ու այս քաղաքական իշխանության տարբերությունը Սահմանադրության և օրենքների ոտնահարումները չեն կարող քաղաքական և իրավական քննության առարկա չդառնալ Գագիկ Ծառուկյանի հետ առերեսման ժամանակ հաստատվեց, որ մեր պնդումները ճիշտ էին Շաքե Իսայանի ճեպազրույցը (տեսանյութ) Ալեքսանդր Ազարյանը չենթարկվեց պատասխանատվության Ռոբերտ Քոչարյանը աջակիցների եւ համակիրների հետ քննարկում է ունեցել Այն, որ արդեն որերորդ անգամ արտակարգ դրությունը երկարաձգելով չենք տեսնում համավարակի դեմ պայքարում առաջընթաց, խոսում է իշխանության և Կառավարության ձախողման մասին Իրականությանը չեն համապատասխանում պնդումները, թե իբր Եվրոպական դատարանը մերժել է Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կասեցնելու Դիմումատուների խնդրանքը Կրթական ոլորտի այսօրվա բացերը մի օր կարտացոլվեն մեր պետական կառավարման համակարգում, բանակում. Արմեն Գևորգյան Ինձ համար ցավ է եկեղեցուն խնդրողի դերում տեսնելը… Աշխարհի որևէ երկրում եթերային տաղավարներում դիմակներ չեն կրում. ԶԼՄ ղեկավարների պահանջն՝ ուղղված Տիգրան Ավինյանին «Պատվաստանյութ կա». Արսեն Թորոսյան Արցախում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 142-ի, բուժվել են 113-ը Հանդիպման լավագույն խաղացող ճանաչված Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը Բերման ենթարկվելու պահին տղամարդը ոստիկաններին սպառնացել է հրացանով. վերջինս ձերբակալվել է Ի՞նչ է նշանակում ՍԴ դատավորների վերաբերյալ Եվրադատարանի որոշումը․ մեկնաբանում է սահմանադրագետը 8,85 մլն դոլար «Լիճք» ենթակայանի վերակառուցման համար. «Սա Արցախի էներգետիկ անվտանգության հետ է կապված» Արցախում առաջիկա հինգ տարիներին կիրականացվեն մինչև 400 կմ ասֆալտապատման աշխատանքներ Զեյթունում ԱԱԾ շենքը կօտարվի մրցույթով. Նվազագույն գինը՝ 2 մլրդ դրամ է. 50 %-ը կուղղվի ԱԱԾ-ի բնակարանային խնդիրներին Ինչպե՞ս օգտակար եւ որակյալ պաղպաղակ ընտրել Մահացել է Կոտ-դ'Իվուարի վարչապետը Բելգրադում տեղի ունեցած բողոքի ակցիաների հետևանքով տուժել են 19 ոստիկան և 17 ցուցարար ՀՀ բոլոր ԲԿ-ների կառավարումը կտրվի Առողջապահության նախարարությանը. այդպես կլինի նաև հետագա արտակարգ դրությունների ժամանակ Հայաստանի կորսված հնարավորությունը. ոսկին թանկացել է ավելի քան 10 տոկոսով «Շանգրի լա» խաղատունը զրկվել է լիցենզիայից․ 700 նոր գործազուրկ Հայաստանում Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 526-ով, բուժվածներինը՝ 573-ով, գրանցվել է մահվան ևս 14 դեպք «Ահռելի» չղջիկի լուսանկարը քննարկումների առիթ է տվել համացանցում (լուսանկար) Աստղաֆիզիկոսները համարում են, որ դեպի Մարս առաջին մարդկանց պետք է ուղարկել Վեներայով Մխիթարյանի եւ Վերետուի գոլերը կամային հաղթանակ բերեցին «Ռոմային» (տեսանյութ) Սլովենիայում հրկիզել եւ ապամոնտաժել են Մելանիա Թրամփի արձանը Փաշինյանը հաշվի չի առնում, որ միշտ մեղավոր է նա, ով սին հույսեր է տալիս, այլ ոչ թե նա, ով հավատում է Դուք պատկերացնո՞ւմ եք այս վայ-կառավարիչների ընկալման մակարդակն ու մտահորիզոնը Համավարակը չի կարող արդարացում լինել ժողովրդավարական սկզբունքների խախտման համար. Մերկել Քննարկվում է Արցախ մտնելիս ՊՇՌ թեստի անցակացման հարցը Իշխանության հակառուսական սեգմենտը Փաշինյանին ամեն կերպ համոզում է, որ պետք է հակառուսական թեման թեժ պահել Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ ՏՄՊՊՀ անդամ. «Իմ քայլից» ով է մասնակցել «գործին» Սկանդալ Ֆրանսիայում․ ՄԻԵԴ դատավորները ինչ-որ կապեր ունեն Ջորջ Սորոսի հետ ԴԱՀԿ-ում խախտումներ են արձանագրվել․ Հաշվեքննիչ պալատի վերահսկողության արդյունքները Գագիկ Հարությունյանը համագործակցո՞ւմ է Վենետիկի հանձնաժողովի հետ Արմեն Սարգսյանի տարբերակը կքննարկեն․ հանձնաժողովում ոչ բոլորն են կողմ դրան Կառավարության նախագիծը վրդովել է «Իմ քայլին». Արարատ Միրզոյանը համոզել է հետ կանգնել «Տրետի պալյոտ նա լունու» Հանգստյան օրերին իշխանության ներսում բավականին լուրջ «ռազբորկաներ» են ընթացել Վերաքննիչը Ծառուկյանի հարցով կայացրեց «ո՛չ ինձ, ո՛չ քեզ» որոշում. Արարատ Միրզոյանն ասել էր՝ ամեն լավ կլինի ԲՀԿ պատգամավորի գրասենյակը խուզարկել են. ինչ է սպասվում «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավորներին Վարազդատ Կարապետյանը շատ է մեկուսացել խմբակցությունից. Որն է պատճառը Ընդդիմադիր լինելը Հրայր Թովմասյանին Վահագն Հովակիմյանով փոխարինելու մեջ չէ
Հարցում

Հարկային ռուդիմենտ

Պատկերացրեք հետևալ վիճակը. պայմանական «Պողոս և Պետրոս» ՓԲԸ-ն մի քանի տարի աշխատում է չինական ընկերությունների հետ՝ ներկրելով Հայաստան լայն սպառման ապրանքներ: Արագ կողմնորոշվելով կորոնավիրուսի հետ կապված պահանջարկի շուկայական փոփոխություններում և օգտագործելով գործարար կապերը, Հայաստան ներկրեց /պայմանական/ մեծ քանակով անձնական հիգիենայի պարագաներ:

2020 թվականի ֆինանսական արդյունքների ամփոփումից հետո ընկերության յուրաքանչյուր բաժնետեր` Պողոսը և Պետրոսը, վաստակեց 1 200 000 դոլարի համարժեք դրամ : Ընկերությունը վճարել էր բոլոր հարկերը, այդ թվում Պողոսին և Պետրոսին վճարումից առաջ, հաշվարկել և բյուջե էր փոխանցել եկամտահարկը շահութաբաժնից:

Պողոսը որոշեց վաստակած միլիոնը ներդնել Բաթումի քաղաքում, գնելով հյուրանոցային համալիրներում ապարտամենտներ: Դրանք չեն հարկվում գույքահարկով: Իսկ ստացած եկամուտից, կվճարի եկամտահարկ Վրաստանի բյուջե:

Պետրոսը որոշեց կառուցել Երևանում առանձնատուն՝ իր երազածը: Պայմանագիր կնքեց «ԴղյակՇին» ՍՊԸ -ի հետ, որն էլ իրականացրեց շինարարությունը:

Մեզ հաջողվեց «ԴղյակՇին» ՍՊԸ -ի հաշվապահի միջոցով որոշ տվյալներ ստանալ:

Այսպես`

 

Այսպիսով`

 

Պետրոսի դղյակաշինության պատճառով վճարված աշխատավարձի և շահութաբաժնի գումարները նույնպես մտան ՀՀ տնտեսական գործունեության շրջանառության մեջ ստեղծելով հավելյալ արժեք, վճարումներ բյուջե և այլն: Մատակարարները, օրինակ ցեմենտի գործարանը, նաև այլ հարկեր վճարեց բյուջե:

Քանի որ Պետրոսի դղյակաշինությունը այդպիսի հետևանքներ էր առաջացրել, ՀՀ կառավարությունը ի դեմս ֆինանսների նախարարի և Վարչապետի որոշում կայացրեց Պետրոսին պատժել գույքահարկով՝ 6 000 000 դրամի չափով: Նա այդ գումարը պետք է վճարի ամեն տարի: Տնից տեղից հեռու, Պետրոսից հետո էլ նրա ժառանգները պետք է վճարեն այդ գումարը ամեն տարի: Պողոսը լուռ ծիծաղում է Պետրոսի անհեռատեսության վրա:

«Պողոս և Պետրոս» ՓԲԸ-ն հնարավոր է աշխատում է Ռուսաստանում կամ այլ երկրում:

Պողոսը այնտեղ է ներդրում կատարում, իսկ Պետրոսը ցանկանում է կառուցել առանձնատուն Հայաստանում, գնել բնակարան Երևանում:

 

ՀՀ կառավարությունը հայտարարում է, որ անշարժ գույքի հետ կապված օրենսդրական փոփոխությունները երկարատև և մանրամասն քննարկումների արդյունք են, կրում են հեղափոխական բնույթ և նպատակաուղված են`

Վերականգնել եկամտահարկի համահարթեցման հետ կապված սոցիալական արդարության սկզբունքի խաթարումը
Քաղաքացիների մոտ ձևավորել ադեկվատ վերաբերմունք պետական բյուջեի նկատմամբ
Զարգացնել Հայաստանում քաղաքաշինական կուլտուրան
Անշարժ գույքի հարկման մասով 4,3 անգամ մեծացնել մուտքերը տեղական բյուջեներ
Թուլացնել մեր հոգեկան առողջության վրա դղյակների ճնշող ազդեցությունը

Փորձենք վերլուծել ասածը:

Արդյո՞ք խաթարվել է սոցիալական արդարության սկզբունքը եկամտահարկի համահարթեցման պատճառով: Այս հարցը առանձին քննարկման խնդիր է, սրան մենք կվերադառնանք հետագայում:

Արդյո՞ք վերականգնվում է սոցիալական արդարությունը Պողոսի օրինակում: Պատկերացնենք, որ Պետրոսը երեկ էր վաստակել գումարը, օրինական ճանապարհով, վճարելով բոլոր հարկերը, գնել է բնակարան, շքեղ բնակարան, կառուցել առանձնատուն կամ դղյակ: Այսօր Պետրոսը եկամուտներ չունի: Այսօր մենք Պետրոսին պարտադրում ենք վճարել էլ ավելի բարձր գույքահարկ: Արդյոք սա խոսում է սոցիալական արդարության մասին:

Մի փոքր պատմական էքսկուրս:

Գույքահարկը ծագել է հողից ստացվող եկամուտները հարկման միտումով: Քանի որ եկամուտների հարկումը կապված է եղել հասկանալի դժվարությունների հետ, հարկվել է հողը, որպես եկամուտ առաջացնող հիմնական միջոց: Հետագայում սկսվել են հարկվել նաև եկամուտներ առաջացնող շենքերը և շինությունները: Ընդգծենք եկամուտներ առաջացնող, եկամուտներ բերող, եկամուտներ ստեղծող հիմնական միջոցները: Իշխանությունները բոլոր երկներում միշտ էլ հակված են քաղաքացիներին էլ ավելի հարկելու: Շահութահարկի, եկամտահարկի գործիքները հայտնվելուց հետո էլ գույքահարկը շատ երկրներում շարունակում է գործել, լինելով ըստ էության միջնադարյան հարկման համակարգի ռուդիմենտ: Նշենք, օրինակ, որ Միացյալ Թագավորությունում գույքահարկ, այն հասկացությամբ ինչպես մեր մոտ, գոյություն չունի, ոչ անշարժ գույքից, ոչ հատկապես շարժական գույքից: Անշարժ գույքի ձեռք բերման ժամանակ, կա գույքահարկի ռուդիմենտար երևույթներ:

Ֆինանսների նախարարը հիմնավորելով գույքահարկի բարձրացումը հղում է անում այլ պետությունների: Այլ պետություններում չկա գույքահարկ շարժական գույքի նկատմամբ: Ձեր տրամաբանությամբ այն մեզ մոտ պետք է չեղարկվի:

Տրամաբանակա՞ն է արդյոք Պետրոսին կամ քաղաքացուն, ով չունի եկամուտներ, հարկել գույքահարկով,: Արդարացի՞ է արդյոք գույքահարկը ընդհանրապես: Քաղաքացին կատարելով բոլոր հարկային պարտավորությունները գումար է վաստակում: Գնում է բնակարան, վճարված գումարի 30 տոկոսը շինարարական կազմակերպություները հարկերի տեսքով վճարում են բյուջե: Իշխանությունները քաղաքացուն հարկում են նաև գույքահարկով: Սա տրամաբանակա՞ն է, արդարացի՞ է, առաջադե՞մ է, նպաստու՞մ է ներդրումային մթնոլորտին:

Ինչպիսի՞ վերաբերմունք է առաջանում Պետրոսի մոտ բյուջեի նկատմամբ, Պողոսի մոտ, կամ քաղաքացու, ով չունի եկամուտներ, բայց պարտավորված է վճարել գույքահարկ, թեկուզ սիմվոլիկ: Բյուջեի նկատմամբ վերաբերմունքը, պահանջատիրությունը, քաղաքացիների մոտ կարելի է և պետք է ձևավորել եկամտային հարկի մասին օրենքում փոքր փոփոխություն կատարելով՝ յուրաքանչյուր քաղաքացի ինքն է վճարում եկամտահարկը:

Հնարավո՞ր է, արդյոք, ստիպողաբար, անարդարացի, անտրամաբանական, հետադիմական միջոցներով զարգացնել հանրապետությունում քաղաքաշինական մշակույթ:

Այն որ թե տեղական և թե պետական բյուջեն կարիք ունեն մուտքերի ավելացման կասկածից վեր է: Կարելի՞ է արդյոք կեղծ ռեֆորմիստական լոզունգներով հիմնավորել տեղական բյուջեի մուտքերի մեծացումը:

Սահմանենք եկամտահարկի, այդ թվում շահութաբաժնից վճարվող եկամտահարկի, առանձին 5-ից 10 տոկոսանոց սանդղակ, բարձր եկամուտ ունեցող քաղաքացիների համար: Թողարկենք պետական պարտատոմսեր 10-ից 20 տարվա մարման ժամկետով, 0 տոկոսադրույքով: Դիմենք մեր քաղաքացիներին, բացատրենք իրավիճակը, հայցենք նրանց հանդուրժողականությունը: Բարձր եկամուտներ ունեցող քաղաքացիների հավելավճարները կոմպենսացնենք պարտատոմսերով:

Թուլացնել մեր հոգեկան առողջության վրա դղյակների ճնշող ազդեցությունը: Ահա գլխավոր նպատակը: Վարչապետը իր խոսքի մեջ ասաց`

«Մարդիկ տներ կառուցում են ըստ էության առանց որևէ հարակից գործոն հաշվի առնելու, որովհետև մտածում են ինչքան մեծ, ինչքան բարձր, ինչքան ուրիշներին ճնշող` այնքան ավելի իրենց սոցիալական դերը մեծանում է: Եթե նույնիսկ այդպես ուրեմն մյուսներին պետք է վճարեն:»

Մեկնաբանությունները ավելորդ են: Ոչ թե գույքահարկ, այլ պարզապես նախանձահարկ:

Մի պահ մոռանանք գույքահարկի մասին:

Հիշենք մեր հեղափոխությունը: Հեղափոխության գլխավոր նպատակը մարդակենտրոն, քաղաքակիրթ, արդարացի պետության կառուցումն է:

Այս տեսանկյունից դիտարկենք, թե ինչպիսին պետք է լինի ընդհանրապես հարկային համակարգը`

Հարկատու կորող է լինել միայն մարդը, քաղաքացին,
Հարկատու կարող է լինել քաղաքացին, ով ունի եկամուտ։
Հարկային համակարգի տեսլականը Հաղթած Հեղափոխության Հայաստանում պետք է լինի`

ՀՀ-ում գործում է միայն մեկ հարկ` եկամտահարկ: Քաղաքացին այն հաշվարկում և վճարում է բյուջե ինքնուրույն:

Այս թեզի վերլուծությանը կանդրադառնանք հաջորդիվ:

Գույքահարկը պետք է փոխարինվի եկամտահարկի բարձրացմամբ: Դա կլինի արդարացի, տրամաբանական, չի վատացնի ներդրումային մթնոլորտը: Պողոսը չի ծիծաղի Պետրոսի վրա:

Հուսանք, որ ԱԺ-ում քննարկումների ժամանակ ընդդիմադիր պատգամավորները օրենսդրական նախաձեռնության հեղինակներից կփորձեն ստանալ մեր բարձրացրած հարցերի պատասխանները:

Արմեն Ստեփանյան

myvoice.am

website by Sargssyan