Այսօր՝ 10 հուլիսի 2020թ., 00:00
ԱՄՆ պետքարտուղարը կեղծ է համարել Ղասեմ Սոլեյմանիի սպանության վերաբերյալ ՄԱԿ-ի փորձագետի եզրակացությունները Հայաստանը խնդիր ունի ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի գավաթի եզրափակիչը կանցկացվի առանց հանդիսականների Մի նախարարացու է՞լ չունեք. Ինչու Փաշինյանը չի կողմնորոշվում ՆԱՏՕ-ն և Ուկրաինան պայմանավորվել են ամրացնել ներկայությունը Սև ծովում Չինաստանում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացիներ չկան. ՉԺՀ-ում Հայաստանի դեսպան Ինչո՞ւ Մխիթարը. Նրա նշանակումը զարմացրել է ոմանց. Վարազդատ Կարապետյանը «սեւ ցուցակում» է Նավթի գները նվազել են Ինչու «Ընդերքի մասին» օրինագիծը հանվեց օրակարգից. ինչ կապ ունեն պատգամավորն ու փոխնախարարը Ժողովուրդը բոլորն են, այլ ոչ թե միայն քո կուսակցությունը ՍԴ դատավորներին հնարավոր է ընտրեն աշնանը. Փաշինյանն ուզում է արագացնել, բայց երկընտրանքի առջեւ են Ծանր խորհրդարանական օրեր են սպասվում «Իմ քայլը» կտապալի ընդդիմության նախաձեռնած քննիչ հանձնաժողովի ստեղծումը. «Դա քաղաքական PR-ի ձեւ է» Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են. ծրագրերը չեն փրկում ոլորտը Արսեն Թորոսյանը մասնավոր ԲԿ-ներն իր «կուրացիայի» տակ է առնում. «Դա խաղ ու պար չէ» Իշխանությունների «դեմոմետրը» փչացել է. Facebook-ի «լայքերը» չափանիշ չեն Մի տեսակ ընդդիմադիր «սատանաները» շատացել են Ինձ տեղեկացրին, թե այսպես ենք քո հանդեպ վարվում, որ հեռանաս, ես հեռացա. Թեւան Պողոսյան Դիմումների տեղատարափ ԱԱԾ-ում. ովքեր են հաղորդում ներկայացնում ընդդեմ ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի Իրենք էլ են զզվել. իրավապահներից շատերի նյարդերը տեղի են տալիս Բուֆոնի գործակալը նշել է՝ ինչով է պատրաստվում զբաղվել դարպասապահը կարիերան ավարտելուց հետո Նիկոլը Փաշինյանը և ողջ կառավարությունը ստում են, երբ ասում են, թե իրենց համար վարակի տարածման կանխումը առաջնահերթություն է.Արսեն Բաբայան Իշխանությունները չեն հանգստանա, մինչև չոչնչացնեն Հայ առաքելական եկեղեցին․ Նարեկ Մալյան Անձնագրերի ինդեքսում Հայաստանը 80-րդ տեղն է զբաղեցնում Վերանայեք այս մոտեցումը, այլապես դատական քաշքշուկները երաշխավորված են. Արփինե Հովհաննիսյան Հունաստանի ԱԳ նախարարը Թուրքիային կոչ է արել փոխել տակտիկան Տրդատ Սարգսյանը նշանակվել է ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավար Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդուն դատարանը թույլատրել է տեսակցել հարազատներին ԱՄՆ-ում Ռուզվելտի՝ ապամոնտաժման ենթակա հուշարձանը մտադիր են տեղադրել Սանկտ Պետերբուրգում Իմ երեխան դպրոցում ՀԵՊ անցել է և ես որևէ բացասական ազդեցություն չեմ տեսել․ ԼՀԿ պատգամավոր Ժամանակակից ՏՏ ընկերությունները ստիպված են «տուրք մատուցել» Apple-ին եւ Google-ին․ Telegram-ի փոխնախագահ Պոմպեոն Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների վերսկսման «մեծ հույսեր» ունի Ցավ եմ ապրում դրսում ապրող իմ հայրենակիցների համար, որ ակամա դարձան իշխանության կեղտոտ հնարքի սպառողը․ Նաիրա Զոհրաբյան «Տոտենհեմն» ու «Էվերտոնը» միավորներ կորցրեցին PayPal վճարային ծառայությունը հուլիսի 31-ից դադարեցնում է Ռուսաստանում փոխանցումները Ամուլսարում հանքի շահագործմամբ շահագրգռված են Թուրքիայի քաղաքացիներ․ «Հայկական բնապահպանական ճակատ» Վրաստանը հայտնել է արտասահմանցի գործարարների համար մուտքի պայմանների մասին Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. Դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը Սկսվել է անկախ դատական համակարգի կայացման գործընթացը․ Ստեփան Դանիելյան Էրեբունիում գրանցվել են տրանսպորտի վերաբերյալ պարետի սահմանած կանոնների խախտման դեպքեր Աֆղանստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել «Լոռի» ֆուտբոլային ակումբի դարպասապահը վարակվել է կորոնավիրուսով Սրա համար չենք հեղափոխություն արել, որ էսօր մեզ հավաքեն, տուգանեն․ Բեն Ավետիսյան (տեսանյութ) Դոլարի փոխարժեքը հատեց 486 դրամի սահմանը. Եվրոն թանկացել է ավելի քան 3,5 դրամով Մոսկվայում հուլիսի 13-ից չեղարկվելու է փողոցներում պարտադիր դիմակ կրելու ռեժիմը Լուկաշենկոն խոստացել է կարգի բերել Բելառուսում խոսքի ազատության ոլորտը Արա Բաբլոյանի գործողությունները եղել են բացառապես իրավաչափ. Արամ Վարդեւանյան ՄԻԵԴ որոշման վերաբերյալ իշխանական քարոզչամեքենան ու իրականությունը Սա թավշյա ցեղասպանություն է Ինչպես է Սաակաշվիլին Վրաստանում մի գիշերվա ընթացքում փորձել ամուսնացնել միլիարդատեր Բերեզովսկիին, սակայն հարսնացուն վերջին պահին «փախել» է (տեսանյութ) Սա է մեր ու այս քաղաքական իշխանության տարբերությունը Սահմանադրության և օրենքների ոտնահարումները չեն կարող քաղաքական և իրավական քննության առարկա չդառնալ Գագիկ Ծառուկյանի հետ առերեսման ժամանակ հաստատվեց, որ մեր պնդումները ճիշտ էին Շաքե Իսայանի ճեպազրույցը (տեսանյութ) Ալեքսանդր Ազարյանը չենթարկվեց պատասխանատվության Ռոբերտ Քոչարյանը աջակիցների եւ համակիրների հետ քննարկում է ունեցել Այն, որ արդեն որերորդ անգամ արտակարգ դրությունը երկարաձգելով չենք տեսնում համավարակի դեմ պայքարում առաջընթաց, խոսում է իշխանության և Կառավարության ձախողման մասին Իրականությանը չեն համապատասխանում պնդումները, թե իբր Եվրոպական դատարանը մերժել է Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կասեցնելու Դիմումատուների խնդրանքը Կրթական ոլորտի այսօրվա բացերը մի օր կարտացոլվեն մեր պետական կառավարման համակարգում, բանակում. Արմեն Գևորգյան Ինձ համար ցավ է եկեղեցուն խնդրողի դերում տեսնելը… Աշխարհի որևէ երկրում եթերային տաղավարներում դիմակներ չեն կրում. ԶԼՄ ղեկավարների պահանջն՝ ուղղված Տիգրան Ավինյանին «Պատվաստանյութ կա». Արսեն Թորոսյան Արցախում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 142-ի, բուժվել են 113-ը Հանդիպման լավագույն խաղացող ճանաչված Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը Բերման ենթարկվելու պահին տղամարդը ոստիկաններին սպառնացել է հրացանով. վերջինս ձերբակալվել է Ի՞նչ է նշանակում ՍԴ դատավորների վերաբերյալ Եվրադատարանի որոշումը․ մեկնաբանում է սահմանադրագետը 8,85 մլն դոլար «Լիճք» ենթակայանի վերակառուցման համար. «Սա Արցախի էներգետիկ անվտանգության հետ է կապված» Արցախում առաջիկա հինգ տարիներին կիրականացվեն մինչև 400 կմ ասֆալտապատման աշխատանքներ Զեյթունում ԱԱԾ շենքը կօտարվի մրցույթով. Նվազագույն գինը՝ 2 մլրդ դրամ է. 50 %-ը կուղղվի ԱԱԾ-ի բնակարանային խնդիրներին Ինչպե՞ս օգտակար եւ որակյալ պաղպաղակ ընտրել Մահացել է Կոտ-դ'Իվուարի վարչապետը Բելգրադում տեղի ունեցած բողոքի ակցիաների հետևանքով տուժել են 19 ոստիկան և 17 ցուցարար ՀՀ բոլոր ԲԿ-ների կառավարումը կտրվի Առողջապահության նախարարությանը. այդպես կլինի նաև հետագա արտակարգ դրությունների ժամանակ Հայաստանի կորսված հնարավորությունը. ոսկին թանկացել է ավելի քան 10 տոկոսով «Շանգրի լա» խաղատունը զրկվել է լիցենզիայից․ 700 նոր գործազուրկ Հայաստանում Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 526-ով, բուժվածներինը՝ 573-ով, գրանցվել է մահվան ևս 14 դեպք «Ահռելի» չղջիկի լուսանկարը քննարկումների առիթ է տվել համացանցում (լուսանկար) Աստղաֆիզիկոսները համարում են, որ դեպի Մարս առաջին մարդկանց պետք է ուղարկել Վեներայով Մխիթարյանի եւ Վերետուի գոլերը կամային հաղթանակ բերեցին «Ռոմային» (տեսանյութ) Սլովենիայում հրկիզել եւ ապամոնտաժել են Մելանիա Թրամփի արձանը
Հարցում

Կառավարությունում առկա է ճգնաժամ, լրջագույն խնդիր կա նաև առողջապահական համակարգում. բժիշկների մեծ մասը վարակված է և հյուծված. Երևանի գլխավոր ախտաբան

Երևանի գլխավոր ախտաբան Արմեն Մխիթարյանի խոսքով՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածման այսօրվա պատկերը կանխատեսելի էր, քանի որ եթե վարակի դեմ վակցինացիա չկար և հայտնի էր, թե ինչպես է այն տարածվում, ի սկզբանե պետք է լինեին ինքնամեկուսացում և պաշտպանիչ սարքերի կրում, անձնական հիգիենայի պահպանում: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իր համար ժամանակին անհասկանալի էր, թե ինչու էին վարչապետն ու փոխվարչապետը հայտարարում, որ վարակը երկրում կառավարելի է:

«Ենթադրում եմ, որ խորհրդատուները պետք է լինեին առողջապահության բնագավառից։ Կարծում եմ հենց այդ միտքն էլ եղավ պատճառ, որ ձախողեցին, չկարողացան ինչ-որ բան անել»,- ասաց նա՝ հավելելով, որ վիրուսը կառավարելի է դառնում, եթե գտնվում է փակ սրվակում վիրուսոլոգիական սառնարանների խցիկի ինչ-որ մի անկյունում:

Նա նաև հիշատակեց առողջապահության նախարարի հայտարարությունը, որ դիմակների կրումը արդյունավետ չէ, հետո խոսքը փոխելը, թե դրանք կարող են օգնել: Դա էլ անլուրջ քայլ համարեց: «Նախարարի ասածի հետ, որ դիմակները կարող են և չպաշտպանել, պետք են հատուկ դիմակներ, համաձայն եմ, բայց ցանկացած դիմակ, ցանկացած պատնեշ, որը կգտնվի շնչառական ուղիների դիմաց, կարող է որոշակի տոկոսով իջեցնել վարակվելու հավանականությունը»,-ասաց նա:

Արմեն Մխիթարյանը զարմանք արտահայտեց, թե ինչպես է, որ առողջապահության նախարարը, լինելով մասնագիտությամբ առողջապահության կազմակերպիչ, թույլ չտվեց, որ վարակի դեմ պայքարի մասին տեղեկատվության մատուցման մեջ ներգրավվեն վարակաբանները, համաճարակաբանները:

«Ես չեմ կարծում, որ վարչապետի գործառույթի մեջ մտնում է, որ մարդկանց բացատրի, որ դիմակներ կրեն, մնում էր՝ մի հատ էլ բացատրեր: Սա խոսում է կառավարության մեջ ճգնաժամի մասին»,- ասաց նա:

Գլխավոր ախտաբանի խոսքով՝ բացարձակ սխալ մոտեցում է նաև վարակի տարածումը քաղաքացու պատասխանատվության վրա թողնելը:

«Հասարակ քաղաքացին գաղափար չունի համաճարակաբանությունից, վարակից: Նրանց մոտ խուճապ է առաջանում կառավարության ամենօրյա հայտարարություններից»,- ասաց նա՝ նշելով, որ փոխարենը հեռուստաընկերությունով ամեն օր պետք է մատչելի կրթական հաղորդումներ լինեն․ «Այդ հաղորդումները պիտի վարեն մեր պրոֆեսորները, որոնք չգիտես, թե ինչով են զբաղված: Առողջապահության նախարարը կրթական բոլոր ամբիոնների հետ կոնֆլիկտների մեջ է: Պետք է վարակաբանության ամբիոնից մարդիկ խոսեն: Պետք է կրթեն, միայն վախեցնելով, մեղադրելով՝ գործը առաջ չի գնա»:

Երևանի գլխավոր ախտաբանը խուսափեց կանխատեսել, թե ինչ է սպասվում, բայց նշեց, որ դեռևս ուշ չէ իրավիճակը շտկելու համար: Նրա խոսքով՝ դեռ պետք է պարզել, թե արդյոք այն բնակչությունը, որը դեռ չի վարակվել, զգայուն է վիրուսի նկատմամբ, թե՝ ոչ:

«Այս տվյալները պետք է լինեն, որ կարողանաս որևիցե կանխատեսում անել այս հարցում: Քանի դեռ նման տվյալ չկա, ամեն ինչ անկանխատեսելի է, կարող է զարգանալ անկանխատեսելի ձևով»,- ասաց նա:

Արմեն Մխիթարյանը, անդրադառնալով նախարար Թորոսյանի՝ բժիշկներին ուղղված կոչին, որ համախմբվեն, նկատեց, որ դա էլ է վկայում, որ կա լրջագույն խնդիր. «Բժիշկների մեծ մասը արդեն վարակված է, մեծ մասը՝ արդեն իսկ հյուծված է, արդեն ուժ չունի, չեն ուզում շարունակել, ցանկանում են գնալ իրենց ընտանիքներ, շտապօգնության բրիգադ հիմա հավաքելը բավականին մեծ խնդիր է, որովհետև շատերը ինքնամեկուսացված են»,- ասաց նա:

Արմեն Մխիթարյանը հույս հայտնեց, որ Հայաստանն արդեն գտնվում է կորոնավիրուսի տարածման պիկի վրա: «Ես ուզում եմ հավատալ ինքս իմ ասածին: Հույս ունեմ, որ գնալով դեպքերի թիվը կիջնի, և այս դիմակները կրելը, սահմանափակումները թեկուզ չնչին, բայց արդյունք կտան»,- ասաց նա:

website by Sargssyan