Բացվել է աշխարհի ամենավտանգավոր ճոճանակը՝ 700 մետր բարձրությամբ ժայռի եզրին (տեսանյութ)
Չինաստանի Չունցին քաղաքում գտնվող զբոսավայրերից մեկում ներկայացվել է աշխարհի ամենավտանգավոր ճոճանակը, որով էքստրեմալները կարող են օրորվել 130 կմ/ժամ արագությամբ՝ գտնվելով մոտ 700 մետր բարձրությամբ ժայռի եզրին:
Ինչպես հայտնում է Oddity Central-ը, զբոսավայրի ներկայացուցիչները հայտնել են, որ զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու համար օգտագործվել է աշխարհի ամենաամուր և անվտանգ շինարարական պողպատը և զոդման առաջադեմ տեխնոլոգիաները: Մասնագետների խոսքով՝ այն հակակայծակային և հակաէլեկտրական է, և կարող է դիմանալ 10 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժին:
Նորաբաց կառույցը կազմված է 100 մետր բարձրությամբ կամարից և 108 մետր բարձրությամբ աշտարակից՝ նախատեսված մեկնարկի համար: Տեսարժան վայրը պաշտոնապես բացվելու է հունիսի 30-ին: