Այսօր՝ 19 ապրիլի 2024թ., 00:00
Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների․ կոնգրեսական 5 անձ է կալանավովել խոշոր չափի հափշտակության դեպքով Սանահինցիները «կանկախանան» Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակնունքները հայտնվելու են թշնամու վերահսկողության ներքո. Զեկույց Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Օսկանյանին սպասելիս Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» Շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն. Մարկեդոնով Հերթն Անահիտ Ավանեսյանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա Honda-ն ներկայացրել է Ye էլեկտրական մեքենաների նոր շարքը Չինաստանի համար Գիտնականները պարզել են, թե երբ է մոլորակի վրա հայտնվել արաբիկա սուրճը Բժիշկ անեսթեզիոլոգը հիվանդներին և գործընկերոջը թունավորել է մահացու դեղամիջոցներով Ավստրալացին, ահռելի դդումի մեջ նստած, անցել է Թումուտ գետը (տեսանյութ) «Փախավ». ոսկեպարցիներին թույլ չեն տվել Փաշինյանին հարց տալ Փաշինյանը 3 տասնյակից ավել մեքենայով է մեկնել Ոսկեպար և Կիրանց ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը «Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը դառնում են անպատժելի արտոնյալներ «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. հետաքննությունը շարունակվում է 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հակահայ քայլ է, Փաշինյանը ծնկի եկած ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար․ Մուրադ Փափազյան 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի մարզի բնակչի ոտքերին․ նրան մեղադրանք է ներկայացվել Դատական կախյալ համակարգ, ոստիկանության դաժանություններ․ «Freedom House»-ը՝ Հայաստանի մասին Հայաստանում հայերի հանդեպ սկսել են կիրառել ադրբեջանական խոշտանգման ձևերը․ Անժելա Էլիբեգովա Սահմռկեցուցիչ խոշտանգումը ՔՊ-ի քաղաքական պատվերն էր. Ռուբեն Մելիքյանը` Սամվել Վարդանյանի դեպքի մասին Սխալվում են՝ կարծելով, թե նավթ ու գազ վաճառելով ամեն ինչ կվտանգես. ԵԽԽՎ Բաքվի հարցով նախկին զեկուցող Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար Երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան Տղամարդը զբոսնելիս պատահաբար 5600 տարվա դաշույն է գտել Առճակատման նոր փուլը հղի է ամբողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներով. Պուտինը՝ Ռաիսիին ԱՆ շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է զբաղվում Աշխարհի թալանչին ինքն ա, սաղ բանակն ինքն ա թալանել, բայց թալանից ա խոսում. քաղաքացին՝ Գագիկ Մելքոնյանի մասին Դեպքը ենթադրաբար տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների կա՛մ իմացությամբ, կա՛մ համաձայնությամբ․ նախկին ՄԻՊ Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար Թալանչին դո՛ւք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են, ձեր ղեկավարն ա.Սուքիասյանը ափերից դուրս եկավ Արդեն պետք է հարցաքննված լինեին զույգով միզող ոստիկանները, առգրավված ու զննված լինեին նրանց հեռախոսները. Երվանդ Վարոսյան Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200
Հարցում

Հետամուտ ենք լինելու համազգային համախմբմանը և հակաճգնաժամային համաձայնության կառավարության ձևավորմանը. Արթուր Վանեցյանի խոսքը՝ նորաստեղծ կուսակցության համագումարին (տեսանյութ)

2020թ. մայիսի 30-ին տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարը, որի օրակարգում են եղել կուսակցության նախագահի, խորհրդի և վերստուգիչ մարմինների ընտրության, կանոնադրական և ծրագրային փոփոխությունների հարցերը։

«Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարում միաձայն կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը:

Համագումարին Արթուր Վանեցյանի խոսքն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Մենք բոլորս, ինչպես և համայն հայության գերակշիռ մասը, մեծ հույսեր ունեինք և ոգևորությամբ ընդունեցինք թավշյա հեղափոխությունը: Մենք ոչ միայն ընդունեցինք, այլև մեզնից շատերն իրենց փորձն ու ունակությունները, եռանդն ու էնտուզիազմը ներդրեցին հեղափոխության ընթացքում հայտարարված նպատակները կյանքի կոչելու գործին։

Դրանով մենք փորձում էինք նոր որակ, իմաստ և, ամենակարևորը, բովանդակություն հաղորդել գործընթացներին՝ յուրաքանչյուրս մեր ոլորտում:

Ես իմ ողջ գիտակից կյանքում աշխատել եմ այլ ոլորտում, ծառայել եմ իմ պետությանը, և երբեք մտքովս չէր անցնի, որ մի օր կդառնամ որևէ կուսակցության անդամ, առավել ևս՝ կգլխավորեմ որևէ կուսակցություն։

Բայց կյանքը մեծ անակնկալներ անելու հատկություն ունի, և ստացվեց այնպես, որ ես որոշում կայացրեցի` զբաղվել ակտիվ քաղաքականությամբ։

Հենց սկզբից ուզում եմ պատասխանել այն հարցերին, որոնք, կարծում եմ, հետաքրքրում են ձեզ և մեր հասարակությանը. ո՞րն է քաղաքականություն մտնելու իմ մոտիվացիան և ի՞նչն է ինձ դրդել դրան։

Ասեմ մեկ բառով. պատասխանատվությունը։

Ցանկացած բարդ իրավիճակում իմ պատասխանատվության զգացումը մշտապես հաղթել է։ Այսօր ես ունեմ պատասխանատվություն պետության, հասարակության, ապագա սերունդների հանդեպ։

Ես հանգիստ խղճով և պարզ ճակատով կարող եմ պնդել, որ արել եմ ամենը, ինչը կնպաստեր հեղափոխության նպատակների իրականացմանը։ Իհարկե սա չի նշանակում, որ չեն եղել բացթողումներ, սակայն կարող եմ վստահորեն հայտարարել, որ թույլ չեմ տվել գաղափարների խեղաթյուրում կամ շեղում՝ ընտրված ճանապարհից: Ես շարունակում եմ շարժվել իմ ընտրած ուղիով, ձերբազատվելով ժամանակավոր, երբեմն՝ պատահական, ուղեկիցներից:

Այսօր տեսնում եմ պետության համար լուրջ ռիսկեր, բարդ խնդիրներ, տեսնում եմ վտանգավոր սխալներ, որ ամեն օր արվում են, ինչպես կանխատեսել էի։ Ցավոք, իրականանում են իմ վատագույն կանխատեսումները։ Հիմա էլ պնդում եմ, որ անհրաժեշտ է իրականացնել մեծ աշխատանք՝ ավելի վատ զարգացումներից խուսափելու համար։ Հենց դա՛ ինձ ստիպեց զբաղվել քաղաքականությամբ։ Իրական քաղաքականությամբ։

Ո՞վ ենք մենք և ուր ենք գնում

Իմ պատկերացումները հետևյալն են. Մենք առաջարկում ենք ծրագիր և գործելաոճ, որի հիմքում են.

Պատասխանատվությունն՝ ընդդեմ ինֆանտիլիզմի
Ազնվությունն՝ ընդդեմ ստի և մանիպուլյացիայի
Կարգապահությունն՝ ընդդեմ ամենաթողության
Միասնականությունն՝ ընդդեմ պառակտման
Համակարգն՝ ընդդեմ քաոսի
Կայունությունն՝ ընդդեմ անորոշության
Պրոֆեսիոնալիզմն՝ ընդդեմ դիլետանտիզմի
Պրագմատիզմն՝ ընդդեմ պոպուլիզմի

Անթույլատրելի եմ համարում երկիրը հակամարտող, անգամ՝ միմյանց նկատմամբ թշնամության հասնող ճամբարների բաժանելու արատավոր գործելաոճը: Գիտակցելով մեր երկրում լուրջ, համակարգային բարեփոխումների, երբեմն՝ արմատական վերափոխումների կարևորությունը և պատրաստ լինելով ստանձնել դա անելու պատասխանատվությունը, մենք միևնույն ժամանակ հեռու ենք այն ծայրահեղական մոտեցումից, թե իբր նախկինում ամեն ինչ միայն վատ է եղել, իսկ քաղաքական մեր թվարկությունը սկսվել է այն պահից, երբ ոմանք երկիրը գունաբաժանել են սեւի եւ սպիտակի:

Մեր ժողովրդին պետք են այնպիսի ղեկավարներ, որոնք իրենց կզգան, կհամարեն և կհռչակեն ամբողջ ժողովրդի իշխանություն՝ անկախ անձնական նախասիրություններից:

Մեզ պետք են իշխանություններ, որոնք ոչ թե կխաղան ժողովրդի այսրոպեական էմոցիաների վրա, այլ կհամախմբեն՝ բանականության և իրական խնդիրների լուծման շուրջ՝ լավ և արժանապատիվ ապրելու համար:

Մեզ պետք են իշխանություններ, որոնք զերծ կմնան կեղծ և ֆեյքային օրակարգերից, գործելաոճից և գործիքակազմից։

Մեզ պետք է իշխանություն, որը «ինտերնետային լայվի» ռեժիմից կտեղափոխվի իրական կյանքի մարտահրավերների հաղթահարման ռեժիմ:

Մեր ժողովրդին անհրաժեշտ է այնպիսի իշխանություն, որը ոչ թե կբաժանի, այլ կհամախմբի հասարակությանը՝ երկրի զարգացման ծրագրերը կյանքի կոչելու համար։ Իշխանություն, որը լուծում կտա ճգնաժամերին, այլ ոչ թե հենց ինքը կստեղծի խառնաշփոթ ու ճգնաժամեր:

Մեր Հայրենիքին անհրաժեշտ են ոչ թե կեղծ փրկիչներ, այլ՝ իրական առաջնորդներ:

Հարգելի կուսակիցներ,

Այժմ խոսենք, թե ինչ գաղափարական հիմքի վրա ենք մենք գործելու։

«Հայրենիք» կուսակցությունը կենտրոնամետ՝ աջ ուղղվածությամբ կուսակցություն է, որն իր գործունեության հիմքում դնելու է ավանդույթների և առաջընթացի համադրման գաղափարը:

«Հայրենիք» կուսակցությունը ասպարեզ է գալիս մեր քաղաքացիների անվտանգության ապահովման, նրանց բարօրության ու առաջադիմության, նրանց իղձերի իրականացման համար կայուն հիմքեր ստեղծելու վճռականությամբ։ Մեր քաղաքական նպատակը ազգային միասնության վերականգնումն է, հասարակության պառակտման հաղթահարումը և մարդկանց համար շոշափելի խորքային բարեփոխումները։

Ինչպես արդեն նշեցի՝ մենք մեր գործունեության հիմքում դնում ենք ավանդույթների և առաջընթացի համադրման գաղափարը:

Մեր ազգային ավանդույթները ամուր են, առողջ են և համամարդկային։

Ինձ համար անընդունելի է նաև քաղաքական նպատակներով հետադիմական մոտեցումների քարոզը։ Արհեստական հակադրումը՝ ազգային և համամարդկային արժեքների։ Դա կեղծ հակադրություն է ու հաճախ ստեղծում է նոր թշնամի ճակատներ մեր հանրության ներսում։

Մենք հետ չենք մնալու համաշխարհային առաջընթացից և զարգացումներից, միաժամանակ պահպանելու ենք մեր ազգային արժեքները։

Այս պահին ընդհանուր գծերով կներկայացնեմ իմ հիմնական մոտեցումներից մի քանիսը, որոնք կարելի է բնորոշել որպես ազգային շահի հետապնդում։

1. Անվտանգության ապահովում։

Անվտանգության ապահովման խնդիրը մեր երկրի համար մշտական առաջնահերթություն է լինելու։ Հայաստանի շուրջ ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակը և ներկայիս իրողությունները, Արցախյան հակամարտությունը, միջազգային ընդհանուր լարվածությունը, որի թելերը շատ հաճախ անցնում են նաև մեր Հայրենիքով, ասածիս ապացույցներն են։

Նման սրությամբ անվտանգության խնդիր ունենալը պետությունների համար, այդ թվում՝ Հայաստանի, ոչ թե անլուծելի բեռ է, այլ՝ իրողություն, որի պայմաններում պետության պատասխանատուները պետք է աշխատեն օր ու գիշեր։

Մեր նպատակը հենց դա է։

Խաղաղությունը աշխատանք է,
պատերազմին պատրաստ լինելը աշխատանք է,
պատերազմին դիմակայելը աշխատանք է։
Հայրենիքի անվտանգության մակարդակի բարձրացումը պահանջում է ամենօրյա, ամենժամյա գրագետ աշխատանք՝ բազմաթիվ ուղղություններով։

Հարգելի գործընկերներ,

Մեր անվտանգության խնդիրներից առանցքայինը արցախյան հարցն է, ուստի մոտեցումներս կներկայացնեմ ավելի ծավալուն։

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անքակտելի է և չի կարող կախվածության մեջ դրվել որևէ երրորդ կողմի համաձայնությունից կամ բարի կամքից: Դա իրավունք է և պետք է իրացվի ողջ ծավալով:

Հայաստան-Արցախ փոխհարաբերությունները պետք է հիմնված լինեն ազգային տեսլականի, փոխադարձ վստահության և համագործակցության վրա: Հայաստանի կողմից միանշանակ պետք է հարգվի Արցախի սուբյեկտայնությունը: Հայաստանը պետք է ներդնի իր ջանքերը՝ Արցախի անկախության միջազգային ճանաչման համար: Հայաստանը եղել է և լինելու է Արցախի անվտանգության երաշխավորը։

Արցախի հարցի լուծման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են, բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

Ո՛չ Արցախը, ո՛չ Հայաստանը Ադրբեջանի ճնշման առաջ չեն ընկրկելու, և այդ սպառնալիքը որևէ կերպ չի նպաստելու հարցի համապարփակ և ամբողջական լուծմանը:

Հայաստանի և Արցախի հետ սպառնալիքի լեզվով խոսել հնարավոր չէ:

Խոնարհվելով այս տարիների ընթացքում իրենց կյանքն ու առողջությունը հայրենիքի զոհասեղանին դրած հերոսների և նրանց հարազատների առաջ՝ վստահեցնում եմ. դուք իզուր չեք տվել ձեր ամենաթանկը: Դա արվել է հանուն մեր ազգային ինքնության, Արցախի անկախության, հանուն Արցախի ազատության:

Արցախի ժողովուրդը վաղուց ինքնորոշվել է։ Պատերազմով չկա լուծում։ Պատերազմով հնարավոր չէ հասնել խաղաղության և տարածաշրջանային կայունության։ Մենք մեր բանակի մարտունակությամբ, տնտեսության հզորացմամբ և ներքին համերաշխությամբ՝ այս գաղափարը պետք է հասանելի դարձնենք միջազգային հանրությանը և Ադրբեջանին։ Արցախյան հիմնահարցի կարգավորումը պետք է հիմնված լինի ոչ թե փուլային, այլ՝ փաթեթային տարբերակի վրա:

Շատ կարևոր եմ համարում սփյուռքի հետ նոր, ավելի կենսունակ միասնական համակարգի ստեղծումը։ Այդ հարաբերությունները, իմ համոզմամբ, ունեն որակական վերանայման անհրաժեշտություն։

Մենք պետք է գնանք բազմամիլիոնանոց միասնական հայկական աշխարհի ձևավորման ճանապարհով, որի առանցքում պետք է լինեն հայկական երկու պետությունները՝ Հայաստանը և Արցախը, մեր լեզուն, մեր մշակույթը, մեր պատմությունը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Մենք պարտավոր ենք ձևակերպել ընդհանուր արժեքներ, ընդհանուր նպատակներ։ Այս ամենը՝ ոչ թե լոզունգների ու կենացների մակարդակով, այլ՝ գործնական քայլերի։

Հայկական աշխարհի խորքային ինտեգրացիայի գաղափարը պետք է փոխարինելու գա այսօրվա անհասկանալի հարաբերություններին։ Առաջիկայում այս ուղերձով պատրաստվում եմ քննարկումներ ունենալ Արցախի նոր իշխանությունների, պետական և քաղաքական գործիչների, Հայաստանի քաղաքական ուժերի, սփյուռքի ազդեցիկ շրջանակների և հոգևոր այրերի հետ։

Հայաստանի Հանրապետությունն իր հարևան պետություններից ընդամենը երկուսի հետ է, որ ունի գործընկերայինին մոտ հարաբերություններ, այնինչ ակնհայտ է, որ Իրանի և Վրաստանի հետ մեր հարաբերությունները պետք է լինեն փայլուն։ Մենք ունակ ենք տնտեսական և քաղաքական հարաբերություններում կամուրջ հանդիսանալ մեր հարևանների և մեր գործընկեր երրորդ երկրների միջև։ Մինչդեռ վերջին զարգացումները վկայում են, որ մեր ավանդական դաշնակից պետությունների հետ հարաբերությունները սկսել են վատթարանալ, ինչն անթույլատրելի է։

Մենք այնքան ենք կենտրոնացել մեր ներսում կատարվող իրադարձությունների վրա, որ կարծես թե մոռացել ենք, որ հետևողական աշխատանք է պահանջվում մեր միջազգային գործընկերների հետ։

Աշխատանք՝ բոլոր մակարդակներում։ Անհրաժեշտ է իրականացնել ամենօրյա աշխատանք մեր միջազգային գործընկերների հետ բազմակողմ ձևաչափերով՝ ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում, ԵԽԽՎ-ում, ԵՄ-ում և այլ կառույցներում։

Մենք պետք է լիարժեք օգտագործենք հնարավորությունները, որ մեզ տալիս է ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը։
Մենք պետք է զարգացնենք Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական գործընկերությունը՝ առավել խորքային և փոխշահավետ արդյունք ստանալու նպատակով։

Մենք ունենք զգալի հնարավորություններ Իրանի հետ մեր հարաբերությունները խորացնելու համար։ Անկախ միջազգային հարաբերությունների կոնյուկտուրայից՝ Իրանը մեր վաղեմի բարեկամ պետությունն է, մեր անմիջական հարևանը և Հայաստանի համար շատ կարևոր գործընկեր։

Միաժամանակ, մեր մյուս կարևորագույն գործընկերների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, եվրոպական և այլ երկրների, հատկապես՝ Չինաստանի, Հնդկաստանի հետ մեր հարաբերությունները պետք է ունենան ծրագրային և համակարգված բնույթ և հրատապ բարձրացվեն նոր մակարդակի։

Հարգելի գործընկերներ,

Վերջին ամիսներին մեր տնտեսության վիճակը, տնտեսության կառավարիչների անկարողությունը մտան յուրաքանչյուրիս տուն։

Փաստորեն՝ բոլորի համար ակնառու լուրջ մարտահրավերի դեպքում հերթական անգամ վերահաստատվեց այն, ինչ ասել էի ժամանակին.

որոշումների տարերայնություն,
գործողությունների հախուռնություն,
առաջնայինը երկրորդայինից չտարբերելը։
Ցավոք, այսօր տնտեսությունը գահավիժում է։ Բնակչության սոցիալական վիճակը շարունակաբար վատանում է։ Մարդու համար օրվա ապրուստի միջոց գտնելը դարձել է ամենաբարդ խնդիրը։ Այսօր Հայաստանում մարդիկ լավ չեն ապրում, իսկ ինձ համար հստակ է՝ Հայաստանում մարդը պետք է լավ ապրի։

Սա համարեք իմ գլխավոր նպատակը, որը սահմանել եմ ինձ համար, եթե կուզեք՝ իմ երազանքը։ Վստահեցնում եմ, ջանք չեմ խնայելու և հասնելու ենք այդ երազանքին։

Ես առաջիկայում տարբեր առիթներով հանրության դատին կներկայացնեմ ձևակերպված մոտեցումներ մեր Հայրենիքի զարգացման բոլոր ուղղությունների վերաբերյալ։

Ունեմ հստակ պատկերացումներ, թե որտեղ ենք գտնվում, ուր պետք է հասնենք և ինչ միջոցներով՝ թե՛ արդարադատության, թե՛ կրթության-գիտության-մշակույթի, թե՛ բնապահպանության, թե՛ գյուղատնտեսության ոլորտներում։

Համոզված եմ, որ որպես Քրիստոնեությունը առաջինն ընդունած պետություն՝ մենք պարտավոր ենք հատուկ ուշադրության կենտրոնում պահել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին։ Հայոց պատմության բոլոր ժամանակներում մեր եկեղեցին եղել է անսասան ինստիտուցիոնալ մարմին, որի ավանդը հայի ինքնության պահպանության գործում անգնահատելի է։ Համոզված եմ, որ Եկեղեցին պետք է լինի պետության բարձր պաշտպանության ներքո։

Եվ, իհարկե, կարող ենք շատ երկար խոսել նոր կորոնավիրուսի պայմաններում առաջացած մարտահրավերներից և դրանց հետևանքներից, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այդ խնդիրները հաղթահարելու համար պետք է լինել իշխանություն՝ կոմպետենտ և ժողովրդի հանդեպ ազնիվ իշխանություն։ Իսկ իրավիճակը իսկապես մտահոգիչ է և պահանջում է գրագետ ու օպերատիվ կառավարում։

Ամփոփելով ելույթս՝ նշեմ. որևէ քաղաքական ուժ իրավունք չունի հավակնել նրան, թե ինքն է միակ ճշմարիտը, իսկ դրա առաջնորդը՝ ազգի փրկիչ կամ մարգարե։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում կառավարող քաղաքական միավորը չունի և չի էլ ուզում ունենալ բավարար կադրային և մասնագիտական ներուժ պետության առջև ծառացած մարտահրավերները արդյունավետ հաղթահարելու համար։

Մենք հետամուտ ենք լինելու համազգային համախմբմանը և հակաճգնաժամային համաձայնության կառավարության ձևավորմանը։

Մեկ անգամ ևս ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել, վստահեցնել, որ ես կես ճանապարհից հետ կանգնող չեմ։ Հայաստանում որևէ մեկին չեմ համարում թշնամի և հակված եմ լայն կոնսոլիդացիայի, համատեղ աշխատանքի՝ բոլոր կարող ուժերի և անհատների հետ։

Հայաստանը պետք է զարգանա և հզորանա։

Մենք կարող ենք ու հենց մենք էլ դա անելու ենք»։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan