Առյուծները հարձակվել են կենդանաբանական այգու աշխատակցուհու վրա
Ավստրալիայում առյուծները հարձակվել են կենդանաբանական այգու աշխատակցուհու վրա, հաղորդում է AP-ը:
35-ամյա կինը գլխի եւ պարանոց լուրջ վնասվածք է ստացել: Նրան տեղափոխել են Սիդնեյի հիվանդանոց, վիճակը ծայրահեղ ծանր է:
Կենդանաբանական այգին փակ է այցելուների համար կորոնավիրուսի պատճառով:
Այժմ առյուծները որեւէ վտանգ չեն ներկայացնում: Կենդանաբանական այգու ներկայացուցիչների խոսքով՝ դեռ վաղ է ասել՝ արդյոք առյուծները կսպանվեն հարձակման պատճառով: