Վանում հողի մեջ թաղված 248 կիլոգրամ հերոին են գտել
Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վանի նահանգի ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի վարչության աշխատակիցները հողի մեջ թաղված 248 կիլոգրամ հերոին են գտել: Այս մասին գրում է En Son Haber լրատվականը:
Ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Գյուրփինար շրջանի Մոլլահուսեյն թաղամասում ապրող ոմն Ա. Է.-ն թմրանյութ է պահում: Վերջինիս տնից 700 մետր հեռավորության վրա գտնվող հողամասում ոստիկաններն ու Ռեքսո անունով շունը գտել են 248 կիլոգրամ 200 գրամ քաշով հերոին, որը 480 փաթեթներով և 8 պարկերով թաղված է եղել հողում:
Գործին ընթացք է տրվել, Ա. Է-ն ձերբակալվել է: