ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել թեթեւացնել բոլոր զարգացող երկրների պարտավորության բեռը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը կոչ է արել թեթեւացնել բոլոր զարգացող երկրների պարտավորության բեռը: Նա նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամին կոչ է արել վերանայել գլոբալ լիկվիդայնության մեծացման հարցը:
«Շատ զարգացող երկրներ այսօր բախվում են պարտավորության բեռի եւ գլոբալ անկման հետ, կտրուկ նվազում են նավթի արտահանման գներն ու թուլանում տեղական արժույթները: Նավթի գների անկումը հարված է հասցրել եկամտի միջին մակարդակ ունեցող երկրներին: Շատ զարգացող երկրներ եւ միջին եկամուտ ուենցող երկրներ շատ խոցելի են եւ կհայտնվեն աղքատության մեջ գլոբալ անկման պատճառով»,-զգուշացրել է Գուտերիշը: