Մայք Թայսոնը զանգվածային ծեծկռտուք է հրահրել ռեսթլերների մրցաշարում
Երկաթյա Մայքը UFC-ի էքս-չեմպիոններ Վիտոր Բոլֆորդի, Հենրի Սեհուդոյի և Ռաշադ Էվանսի ընկերակցությամբ ներկա է եղել All Elite Wrestling’s Dynamite ռեսթլերների շոուին, որը կայացել է ամերիկյան Ֆլորիդա նահանգում: Սակայն Մայքի և ընկերների ժամանումը, ինչպես և սպասվում էր, առանց միջադեպի չի ուղեկցվել: Թայսոնը ծեծկռտուք է հրահրել WWE-ի 49-ամյա աստղի՝ Կրիս Ջերիկոյի հետ, որին անմիջապես միացել են նաև այլ մարտիկներ: Քիչ անց հնարավոր է եղել կռվարարներին հանգստացնել, սակայն դրանից հետո Ջերիկոն ռինգ է հրավիրել Թայսոնին արդեն ռեսթլինգի կանոններով:
MIKE TYSON AND CHRIS JERICHO BRAWL