Կարո Փայլանը շնորհավորել է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրվա կապակցությամբ
Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել մայիսի 28-ի տոնի կապակցությամբ:
«Շնորհավորում եմ Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների հիմնադրման 102-ամյակը: Ցանկանում եմ, որ խաղաղության հաստատումից հետո երկու երկրները, որոնք հիմնադրվել են նույն օրը, լինեն «եղբայրական պետություններ»: Ես սիրով և հարգանքով ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին», – գրել է Փայլանը: