Տեսողական խաբկանք. համացանցի օգտատերերին զարմացրել է Հիմալայներով անցնող «գորգ-ինքնաթիռը» (Տեսանյութ)
Թվիթերյան օգտատերերից մեկը համացանցում հրապարակել է տեսանյութ, որում Հիմլայներով անցնող բեռանատարը մարդկանց է տեղափոխում, սակայն կադրերն այնպիսի դիտանկյունից են արված, որ նայողին թվում է, թե մարդիկ թռչող գորգի վրա են նստած, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Նշվում է, որ կադրերը տեսանկարահանվել են անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տեսանյութը մեծ տարածում է գտել համացանցում և օգտատերերի զարմանքի պատճառ դարձել․ որոշները կարծել են, թե դա «գորգ-ինքնաթիռ» է, մյուսներն էլ ենթադրել են, որ վիրտուալ իրականության տեխնոլոգիա է կիրառվել:
Չնայած բոլոր դրական կարծիքներին՝ շատերն էլ նկատել են, որ նման տեղանքով անցնելը կարող է վտանգավոր լինել մարդկանց կյանքի համար։
Himalayan public transport pic.twitter.com/GMWXdufbFf
—