ԱՆ. կարանտինին վերադարձ կլինի, եթե քաղաքացիները մնան առանց պատշաճ բուժօգնության
Կարանտինին վերադարձ կլինի, եթե քաղաքացիները մնան առանց պատշաճ բուժօգնության: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Նրա խոսքով՝ խոսքը ոչ միայն հիվանդանոցներում օգնության մասին է:
«Մենք առաջին օղակի միջոցով օգնություն ենք տրամադրում նաեւ տանը»,-ասաց նախարարը:
Թորոսյանը նաեւ հայտնեց, որ հանրության բոլոր անդամները, ներառյալ՝ պատգամավորներն ու նախարարները, պետք է ճիտշ կրեն դիմակը, հաճախ ախտահանեն ձեռքերը: