«Իրանն աշխարհում ռազմական հզորության ցուցանիշով 22-րդից բարձրացել է 14-րդ հորիզոնական»․ Ռոհանի
Իրանն աշխարհում ռազմական հզորության ցուցանիշով 22-րդ տեղից բարձրացել է 14-րդ հորիզոնական: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռոհանին՝ ելույթ ունենալով 11-րդ գումարման խորհրդարանի բացման արարողությանը, գրում է ria.ru-ն։
«Ինչ վերաբերում է ռազմական ոլորտին, ապա մենք աշխարհի մակարդակով զբաղեցնում էինք 22-րդ տեղը, իսկ այժմ գտնվում ենք 14-րդ հորիզոնականում։ Վերջին տարիների ընթացքում տարբեր ոլորտներում երկրի ռազմական ներուժի հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել»,- ասել է Ռոհանին։
Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի ստորագրումից հետո Իրանն Արևմուտքի երկրների կողմից բազմիցս քննադատվել է բալիստիկ հրթիռների փորձարկումների պատճառով: Դրան ի պատասխան երկիրը հայտարարել է, որ դա անում է պաշտպանական և զսպման քաղաքականության շրջանակում։