Գոնե մեկը Փաշինյանին կասի՞, որ հայերենում ռեյդ բառ գոյություն չունի
Տպավարություն է ստեղծվում, որ Փաշինյանին կորոնավիրուսային համավարակն արդեն դուր է գալիս, քանի որ հնարավորություն ունի գործադրել բռնապետական հակումները: Արտակարգ դրություն, երկարաձգում, կրկին երկարաձգում: Հիմա էլ հող են նախապատրաստում այն կրկին երկարաձգելու համար: Բացի այդ, արդեն երկու օր է Փաշինյանը խոսում է «ռեյդերի» մասին:
Ափսոս, որ իր շրջապատում չկա մեկը, որն ասի՝ հայարենում նման բառ չկա: Իհարկե, Փաշինյանը հաստատ այդ մասին գիտի, բայց այդ բառը նրան հիշեցնում է իննսունականները, երբ հանցագործներըև ռեյդերային հարձակումներ էին իրականացնում եւ գործարարներից գումարներ շորթում:
Հիմա նա հավեսի է ընկել եւ ռեյդեր է կազմակերպում, մարդկանց առանց այն էլ ոչ նորմալ կյանքն ավելի աննորմալացնելով, ավելի մեծ լարվածություն մտցնելով: Շատ ափսոս, որ այդպես էլ չհասկացան, թե կորոնավիրուսի դեմ ինչպես են պայքարում: գոնե զանգեք Վրևաստան եւ հարցուփորձ արեք:
Վարդան Մխիթարյան
Top-News.am