Շատ քաղաքացիներ չեն էլ պատկերացնում՝ որքան կարևոր ու դժվար նվաճված արժեք է անկախ, բանիմաց դատարանը
Ուրախությամբ տեղեկացա, որ 14 օր ապօրինի անազատության մեջ պահվելուց հետո, վերաքննիչ դատարանի որոշմամբ, կալանքից ազատվել է «հեծանիվի» գործով կալանավորված Արթուր Ալեքսանյանը։
Վատն այն է, որ մեր շատ ու շատ քաղաքացիներ չեն էլ պատկերացնում՝ որքան կարևոր ու դժվար նվաճված արժեք է անկախ, բանիմաց դատարանը։
Լավն այն է, որ մենք իսկապես ունենք անկախ, բանիմաց բազմաթիվ դատավորներ։
Հուսով եմ՝ այս խայտառակ գործը դատարան չեք տանի։ Ամոթ է։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից