Մահացել է չինացի միլիարդատեր, խաղատների արքա Ստենլի Հոն
98 տարեկան հասակում մահացել է Ասիայի ամենամեծ խաղատնային կայսրության հիմնադիր և միլիարդատեր Ստենլի Հոն: Այդ մասին հայտնում է Ria.ru-ն՝ հղում անելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը:
Նրան է պատկանում նաև խաղատնային Մակո ընկերությունը։ 2018 թվականին նրա կարողությունը հասնում էր 6,4 միլիարդ դոլարի։
Հայտնի է, որ Հոն ամուսնացել է 4 անգամ։ Այդ ամուսնություններից նա ունեցել է 17 երեխա։