Թութակի «ցուցմունքները» ներառվել են բռնաբարության և սպանության գործի նյութերում
2018 թվականի դեկտեմբերին Արգենտինայի Սան Ֆերնանդո քաղաքում 46-ամյա Էլիզաբեթ Տոլեդոն բռնության զոհ է դարձել։ Սպանությունից հետո կնոջ թութակի արտաբերած խոսքերը, որոնք ենթադրաբար լսել է տիրոջից, կօգտագործվեն բռնաբարության և սպանության դատական գործը քննելիս, գրում է mirror.co-ն։
Հանցագործության վայրը զննելիս ոստիկանները լսել են տանտիրուհու թութակի՝ «Ոչ, խնդրում եմ ինձ բաց թողեք» խոսքերը։
Ոստիկանությունը կարծում է, որ թութակը կրկնել է իր տիրուհու վերջին խոսքերը, որը ծեծի և բռնության է ենթարկվել երկու հարևանների կողմից:
Տեղական ԶԼՄ-ները հաղորդում են, որ հարևաններից մեկի խոսքով՝ թութակն արտաբերել է նաև «ինչու եք ինձ ծեծում» բառերը։
Գլխավոր դատախազ Բիբիանա Սանտելան թութակի «ցուցմունքները» ներառել է գործի նյութերում:
Դիահերձումը ցույց է տվել, որ զոհը ծեծի և բռնության է ենթարկվել, ապա կնոջը խեղդամահ են արել։