Այսօր՝ 14 հուլիսի 2020թ., 00:00
Քանյե Ուեսթի նախընտրական պլանները. ի՞նչ է նա պատրաստվում անել Գյումրիում անձրեւից եւ կարկուտից վնասվել է քաղաքային մարզադաշտը (ֆոտո) ՀՀ ԶՈւ-երը լիովին վերահսկում են իրավիճակը, մենք կորուստներ չունենք. Արծրուն Հովհաննիսյան Ողջ աշխարհում նախօրեին գրանցված կորոնավիրուսով վարակման դեպքերի 50%-ը բաժին է ընկել ընդամենը 2 երկրի. ԱՀԿ Վերջին երկու տարում ՀՀ իշխանությունները Հայաստանի հասարակությանը համոզում են, որ ադրբեջանցիներն այնքան էլ վատը չեն․ Գագիկ Համբարյան (տեսանյութ) Միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա․ ՀՅԴ ԳՄ Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի հետ Մինչեւ տասը տարեկան երեխաներն ամենաքիչն են ենթակա կորոնավիրուսով վարակման․ ԱՀԿ Ադրբեջանը պետք է անվերապահորեն դադարեցնի նմանօրինակ գործողությունները. ՀՀ ԱԳՆ խոսնակ 7.5 մլն դրամ պարտքի դիմաց քաղաքացուն վտարում են 47 մլն դրամ գնահատվող բնակարանից Մաշա Մնջոյանը Chains երգի փայլուն կատարմամբ հաղթահարել է «Ավստրալիայի ձայնը» նախագծի ևս մեկ փուլ (տեսանյութ) Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման երկրորդ փուլը կտևի մինչև հուլիսի 28-ը Ղազախստանը Հայաստանին եւ Ադրբեջանին զսպվածության կոչ է անում Ստեղծված պատերազմական իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են այլևս երկրորդական.Իվետա Տոնոյան Մեքսիկան չորրորդ երկիրն է դարձել աշխարհում կորոնավիրուսից զոհերի թվով Առաջարկում եմ հանուն պետական անվտանգության, օրենքով արգելել կառավարության նիստերի հեռարձակումները. Ավետիք Իշխանյան Վրաստանի նախագահը մտահոգված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ զինված հակամարտությամբ Ստեփանակերտում մոտ 300 բնակարան ունեցող թաղամասի կառուցման ծրագրի վերաբերյալ Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Ինչո՞վ է ավարտվելու Փաշինյանի «խաղաղասիրությունը» «Կարծում եմ՝ մեր զինվորները հիմա քաջալերման և խրախուսման կարիք ունեն». ադրբեջանագետը՝ Աննա Հակոբյանի և Մեհրիբան Ալիևայի կոչերի մասին Արմեն Աֆանդյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դատավարություն՝ թշնամու արկերի տակ Սա խոսում է իշխանությունների վախերի ու անհանգստությունների մասին․ Իվետա Տոնոյան Եպիսկոպոսաց հավաքը զորակցություն է հայտնում Հայոց բանակին Թուրքիայում հայկական եկեղեցին պահեստ են օգտագործում ու ժխտում, որ այն եկեղեցի է (ֆոտո) Շատ կարեւոր է լինելու ՀԱՊԿ-ի արձագանքն այս թեմայով․ գործ ունենք ՀՀ-ի վրա հարձակման հետ․ Գորգիսյան Մեր երկրների բարեկամությունը հարատեւ է. Արմեն Սարգսյանը հյուրընկալել է իտալացի բուժաշխատողների խմբին Իրանը վճռականորեն կարձագանքի՝ Նաթանզի միջադեպին օտարերկրյա կառավարության մասնակցության դեպքում Դոլարի փոխարժեքը երկար վերելքից հետո այսօր մի փոքր նվազել է. եվրոն թանկացել է Իշխանությունը սարսափած է բողոքի ակցիաներից.Արսեն Բաբայան Ընդդիմությունը փորձում է ցույց տալ, թե իբր իրենք կարող են հուժկու հանրահավաքներ կազմակերպել. Բադասյան Հայկական կողմը մի քանի ադրբեջանական անօդաչու է խոցել, այդ թվում՝ «կամիկաձե». Անդրանիկ Քոչարյան «Գյումրիում արտակարգ իրավիճակ է. Ես նման բան չեմ հիշում». Ինչ է կատարվում ՀՀ 2-րդ քաղաքում Կգա ժամանակը եւ կիմանաք՝ ինչու են Արամ Վարդանյանին նման մեղադրանքներ առաջադրվում. Լուսինե Սահակյան Գերմանիայում մեկնաբանել են Սուրբ Սոֆիայի տաճարին վերաբերող Թուրքիայի որոշումը Ադրբեջանի զինուժը 7 արկ է արձակել Չինարիի ուղղությամբ. տուժածներ չկան, վնասվել է մի տանիք. Արծրուն Հովհաննիսյան Արարատ Միրզոյանը նամակներ է հղել Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ նախագահներին Աշխարհին հասկանալի լեզուն միայն ուժի լեզուն է.Նազենի Հովհաննիսյան Արթուր Սաքունցն ունեզրկում է հորը Նիկոլ Փաշինյանը սպառել է իրեն. նա կրկին ստորացրեց ՀՀ ոստիկանությանը (Տեսանյութ) ԵՄ հատուկ ներկայացուցիչն անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ Պարետատնից ասել են՝ ով ձեզնից համեմատաբար լավ է, թող իջնի խանութ. Գորգիսյան Ոստիկանները երկրորդ անգամ բերման ենթարկեցին ավտոերթ իրականացնող Նարեկ Մալյանին և Կոնստանտին Տեր–Նակալյանին (տեսանյութ) Կանոնավոր չվերթների վերսկսման մասին դեռ խոսք չկա Հայաստանի իշխանությունները հույս ունեն այս տարվա սեպտեմբերից վերականգնել դպրոցների բնականոն գործունեությունը ․ պարետ Այս պահի դրությամբ հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ Տավուշի մարզպետ. Ունենք հինգ վիրավոր Նարեկ Մալյանն Արտաշատից ավտոերթով գնում է դեպի Ազգային ժողով ՌԴ ԱԳՆ-ն անթույլատրելի է համարում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող հետագա էսկալացիան Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը հայտնել է Հայաստանի հետ լայնածավալ մարտական գործողությունների հնարավորության մասին Իշխանությունները սարսափած են. Նարեկ Մալյան Էլմար Մամեդյարովը խոսել է նախօրեին հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին Իլհամ Ալիեւը գումարել է ԱԽ նիստ Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կրկին ստեց Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել Տավուշի գնդակոծությունների վերաբերյալ զեկույց է ներկայացվել միջազգային կառույցներին Թուրքիան հայտարարություն է արել Հայաստան-Ադրբեջան սահմանային բախումների վերաբերյալ Ուրեմն մենք չարչարվենք, ԵԿՄ–ն փլուզենք, կռված գեներալներին վարկաբեկենք... Հանրային Խորհրդի նախագահի պահվածքը անցնում է բոլոր սահմանները Ստյոպիկ Սաֆարյանը մասնագետների օգնության անհրաժեշտություն ունի Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 182-ով Այսօր մեկ մարդու պես պետք է կանգնենք մեր բանակի կողքին, բոլորս լինենք մեկ բանակ. Չալաբյան Հենց նոր բերման ենթարկվեցի Արտաշատի քաղմասի դիմացից Ընդդեմ արտակարգ դրության երկարացման ավտոերթից առաջ բերման ենթարկված Նարեկ Մալյանը և «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամները Արտաշատի ոստիկանությունում են ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Հայրենիք» կուսակցության աշխատանքային խումբը մշակել է արտակարգ դրության ընթացքում հավաքների սահմանափակումները վերացնելու մասին որոշում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ կառույցի մշտական խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնել Կեցցե՛ն մեր քաջարի զինվորները. Փա՛ռք ու պատի՛վ նրանց. Ի՞նչ անել սոցցանցերում, երբ սահմանին կրակում են (տեսանյութ) «Տապալողների» իրավական բեսպրեձելը շարունակվում է. Ռուբեն Մելիքյան Հակառակորդը զգալի կորուստներ ունի. Դավիթ Տոնոյանը մանրամասներ հայտնեց Կառավարությունը որոշեց ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը Կառավարությունը արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու ՀՀ-ում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը. ուղիղ Հակառակորդի հետ երկխոսության ամենաքաղաքակիրթ եղանակը հայկական զինված ուժերի ասիմետրիկ և խաղաղություն պարտադրող պատասխանն է «Ռոման» ցանկանում է ձեռք բերել «Վալենսիայից» հեռացած ֆուտբոլիստին Նարեկ Մալյանին բերման են ենթարկել (Տեսանյութ) Հակառակորդի կրակից ոստիկաններից 2-ը պահակակետի տնակի մոտ թեթև մարմնական վնասվածքներ են ստացել. ՊՆ խոսնակ Չինաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման ութ դեպք Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ
Հարցում

ԱԺ հուշամեդալների գործն իր հսկողության տակ է վերցրել Ջհանգիրյանի փեսան

Երեւան քաղաքի քննչական վարչությունից պաշտոնյա է գործուղվել Արաբկիրի քննչական բաժին՝ հսկողության տակ պահելու քաղաքական հնչեղություն ստացած քրեական գործերի քննությունը։

Նշենք, որ այս քննչական բաժնում էր քննվում այսպես կոչված ԱԺ հուշամեդալների գործը, որի հիմքը դրվել է մոտ 11 ամիս առաջ՝ 2019 թվականի հունիսին, երբ քաղաքական իշխանությունն իր առջեւ խնդիր դրեց հասնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականին։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 2019թ. հունիսի 24-ին ՀՀ ԱԺ իրավական սպասարկման բաժնի աշխատակցից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ 2016 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում պայմանագրով նախատեսված արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն ԱԺ-ին մատակարարվել են այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ՝ պատճառելով գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել էր ՔԿ ԵՔՔՎ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ։

Նշենք, որ դիտարկվող ժամանակահատվածում՝ 2014 թվականի մայիսի 26-ից մինչև 2017 թվականի մայիսի 18-ը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար եղել է Հրայր Թովմասյանը։ «Փաստինֆո»-ն մայիսի 6-ին գրավոր հարցում է ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ պարզելու համար, թե շուրջ 10 ամիս տեւած քննության արդյունքում ինչ է պարզվել, քրեական գործով կան մեղադրյալներ, թե ոչ, ով է քննում քրեական գործը, արդյո՞ք նախաքննությունն իրականացնելու համար ստեղծվել է քննչական խումբ, ՔԿ կենտրոնական ապարատից, Երևան քաղաքի քննչական վարչությունից ՔԿ ծառայողներ գործուղվել են Արաբկիրն քննչական բաժին, թե ոչ։ Նշենք, որ մեր տեղեկություններով, հատուկ մարդ էր գործուղվել՝ քննության ընթացքը հսկելու համար։

Արդյունքում՝ պաշտոնապես հաստատվեց «Փաստինֆո»-ի տեղեկությունների հավաստիությունը։ «Հաշվի առնելով քրեական գործի հնչեղությունը, ինչպես նաև մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը՝ նախաքննական կատարումը հանձնարարվել է քննչական խմբին, որում ընդգրկված են ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիրի քննչական բաժնի երեք աշխատակիցներ, իսկ ղեկավար է նշանակված նույն բաժնի պետը»,- նշված է Երեւանի քննչական վարչության պետ Անրի Վարդանյանի ստորագրությամբ ստացված պատասխանում։ Միաժամանակ ՔԿ պաշտոնյան տեղեկացրել է. «Վերոգրյալը նկատի ունենալով և ղեկավարվելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2015թ հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» ԹԻՎ 55-Լ հրամանի 46-րդ կետի 7-րդ ենթակետով՝ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինների գործունեության վերահսկողության բաժնի պետի տեղակալը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ուսումնասիրում է ինչպես տվյալ, այնպես էլ մի շարք այլ նմանատիպ քրեական գործեր։ Ներկայումս նախաքննությունը շարունակվում է»։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քննիչը գործուղված պաշտոնյայի հետ քննարկել է ձեռք բերված ապացույցները, ընդհուպ ցուցմունքները։ Մինչդեռ նկատենք, «Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 7-րդ կետի համաձայն՝ Քննչական կոմիտեի ծառայողն իր լիազորություններն իրականացնելիս ենթարկվում է միայն օրենքին։ Ավելին՝ նրա լիազորությունների իրականացմանը միջամտելն արգելվում է։

Կանոնադրությամբ վկայակոչված կետը Երեւան քաղաքի քննչական վարչությանն իրավունք վերապահվում է տարածքային ստորաբաժանումներում քննվող քրեական գործերն ուսումնասիրել, միջոցառումներ ձեռնարկել նախաքննության կազմակերպման գործում տեղ գտած թերությունները վերացնելու ուղղությամբ, սակայն այս իրավասությունը վերաբերում է քննությանը կազմակերպմանը վերաբերող հարցերին, քանի որ դատավարական առումով Երեւանի քննչականի պետը, առավել եւս նույն վարչության մեկ այլ պաշտոնյա իրավասու չէ քննչական գործողություններ կատարելու ցուցումներ տալ քննիչին։Քրեական գործի քննության նկատմամբ դատավարական ղեկավարումն իրականացնելը վերապահված է կոնկրետ գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Օրենքի շրջանցմամբ՝ քրեական գործի քննությունը հսկողության տակ պահելը վկայում է դրա քաղաքական կշռի մասին, քանի որ մեկ տարի տեւող քննության արդյունքում չի հաջողվել ապացույցներ ձեռք բերել Հրայր Թովմասյանին չարաշահումների համար մեղադրանք առաջադրելու նպատակով։ 2020 թվականի հունվարի 8-ին հայտարարվեց, որ քրեական գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել ու այդ թիվն անցած ամիսներին փոփոխության չի ենթարկվել՝ մեղադրյալների թիվը մնում է 2, այսինքն՝ քննությունը դոփում է տեղում, սակայն քննության ժամկետը պարբերաբար երկարաձգվում է։

Նյութն արդեն պատրաստ էր, երբ տեղեկացանք, որ մեր հարցերին գրավոր պատասխանն ուղարկելուց հետո Երեւան քաղաքի քննչական վարչությունն իր վարույթ է վերցրել հուշամեդալների գործը։ Խնդիր է դրված ամեն գնով մեղադրանք առաջադրել բարձրաստիճան պաշտոնյաների։ Հիշեցնենք, որ Երեւանի քննչական վարչության պետն է ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի փեսան։

website by Sargssyan