Պեսկովը կորոնավիրուսից բուժվելուն պես դուրս է գրվել հիվանդանոցից
ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը երկուշաբթի դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ բուժում էր ստանում կորոնավիրուսի դեմ: Պեսկովն ինքն է ուրախ լուրը հայտնել РИА Новости գործակալությանը:
«Դա ճիշտ է», - ասել է գործիչը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրեն դուրս են գրել հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ Պեսկովը հոսպիտալացվել էր մայիսի առաջին կեսին: Նրա հետ միասին հիվանդանոց էր տեղափոխվել նաև կինը՝ գեղասահքի օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկան: Երկուսի մոտ էլ հաստատվել էր կորոնվիրուսի ախտորոշումը, սակայն Նավկան ավելի շուտ էր ապաքինվել և տուն վերադարձել: