Ոստիկանները հայտնաբերել են առեւանգված պիկապ, որտեղ եղել է 12 դի
Շաբաթ Մեքսիկայի իշխանությունները հայտարարել են 12 տղամարդու մահը հետաքննելու մասին, որոնց դիերը հրազենային վիրավորումով հայտնաբերվել էին լքված պիկապում Հերերո-Միչոական նահանգների սահմանին, գրում է Canoe պարբերականը։
Տարածքը, որտեղ հայտնաբերվել էր սարսափելի գտածոն, հայտնի է հանցավոր կարտելների կատաղի բախումներով։
Նահանգի դատախազը հայտնել է, որ դիերի ինքնությունը դեռեւս չի պարզվել։
Հայտնի է, որ պիկապն առեւանգվել էր անցած տարի Մեխիկոյում։