Իրանում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ
Իրանում կիրակի տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 16 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի շտապ օգնության ծառայությանը:
«Մի մարդու օգնություն է ցուցաբերվել տեղում, ևս 15 մարդ ուղարկվել են բուժկենտրոններ»,- ասվում է շտապ օգնության ծառայության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ բոլոր տուժածները բուժօգնությունն ստանալուց հետո արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:
Բուժծառայությունից հայտնել են, որ մարդիկ վնասվածքներ են ստացել երկրաշարժից վախեցած խուճապահար փախչելիս:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ այսօր 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կոհգիլուե-Բոյերահմեդ նահանգում: Էպիկենտրոնին ամենամոտ գտնվող բնակավայրը Դողբադանն է, որից 14 կմ հեռավորությամբ էլ տեղի ունեցել երկրաշարժը: Ցնցումների խորությունը կազմել է 10 կմ: