Հենց նոր հանդիպեցի ձերբակալված երիտասարդներին. բոլորին բռնության են ենթարկել. Քաջարանի համայնքապետ (տեսանյութեր)
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, որը ոստիկանական բաժանմունքում էր, դուրս եկավ ակցիայի մասնակիցների մոտ՝ հայտարարելով, որ քիչ առաջ հանդիպել է ձերբակալված երիտասարդներին: Նա ասաց, որ նրանց բոլորին բռնության են ենթարկել և բացականչեց «ամոթ»: Նույնը վանկարկեցին նաև ցուցարարները: