Լարված իրավիճակ Կապանում. մեծ թվով ոստիկաններ են հավաքվել (Տեսանյութ)
Այս պահին լարված իրավիճակ է Կապանում: Այս մասին տեղեկանում ենք Nver Zelya ֆեյսբուքյան օգտատիրոջ էջից:
Մեծ թվով ոստիկաններ են հավաքվել, որոնք փորձում են Երեւան տեղափոխել առավոտյան բերման ենթարկված մի քանի քաղաքացու: Քաղաքացիները շրջափակել են ոստիկանական մեքենաները:
Հիշեցնենք, որ լուսադեմին դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի, որոնք այժմ գտնվում են ոստիկանության Կապանի բաժանմունքում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 168.am-ի փոխանցմամբ Քաջարանի բնակիչ Նվեր Խաչատրյանը, որը սխալմամբ է բերման ենթարկվել Ոստիկանություն, նաեւ ենթարկվել է բռնության: