Ավելի շատ սպանախ կերեք եւ ամեն ինչ լավ կլինի
Բանանը, ընկույզը և սպանախը օգնում են սերոտոնինի արտադրմանը մարդու օրգանիզմում, որը լավ տրամադրության գրավակնն է։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով բժիշկ-հոգեբույժ Օլգա Սիվոլդաևային։
Մասնագետը բացատրել է, որ սերոտոնինն ինքնին սննդամթերքում չի պարունակվում, սակայն այս մթերքներն օգնում են դրա արտադրմանը։
«Հունական ընկույզը Օմեգա-3 ճարպաթթուներ է պարունակում, որոնք նպաստում են կրկին սերոտոնինի արտադրմանը, իսկ սպանախի մեջ ֆոլաթթու կա», – պատմել է Սիվոլդաևան։
Բժիշկը նաև ասել է, որ սերոտոնինը ազդում է մարմնի ջերմաստիճանի, տրամադրության, քնի որակի, արյան մակարդելիության և ախորժակի վրա։
Օրական միջինում պետք է մեկ-երկու բանան ուտել, 100 գրամ ընկույզ և 200 գրամ սպանախ։