Օրվա խորհուրդը. Հավատքը պարզապես զգացմունք կամ մտքի աշխատանք չէ
Հավատքը պարզապես զգացմունք կամ մտքի աշխատանք չէ, այլ կամքի դրսևորում: Հավատքի հիմքում մարդու կամքը և Աստծո խոստումն են: Սրանք ամենակարևոր հանգամանքներն են, որովհետև զգացմունքը, միտքը կարող են փոփոխական լինել, բայց Աստծո խոստումը երբեք չի փոխվում: