Այսօր՝ 18 ապրիլի 2021թ., 00:00
Նիկոլի ուղիղ հրահանգով ձերբակալվել է «Ամերիաբանկի» խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը ՀԿԵ-ն կրճատել է աշխատակիցների աշխատաժամերը՝ պայմանավորված եկամուտների կրճատմամբ Ֆրանսիայում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո թրոմբոզի պատճառով 8 մարդ է մահացել իկոլին հաղթելու համար պետք է ոչ համաչափ գործողություններ իրականացնել, մնացած գործիքները չեն աշխատում. Տիգրան Աբրահամյան Իշխանական պատգամավորների համար «քաստինգ» է հայտարարված․ ով ավելի լավ կքծնի Փաշինյանին Քաղաքական իշխանությունն անցել է գործի․ անհնազանդներին հեռացնում է ճանապարհից ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությանը ծանր «մարտեր» են սպասվում Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալները շեշտակի նվազել են Նիկոլ Փաշինյանը ճանապարհ է հարթում Ադրբեջանի համար Ցանկացած հասարակությունում կան հիստերիկներ ու հոգեկան հիվանդներ, սակայն նրանք բուժվում են համապատասխան հաստատություններում Փաշինյանը սեփական նեղ, ճղճիմ նպատակների համար հրահանգել է հրապարակել պետական հույժ գաղտնիք համարվող տեղեկություններ Տրանսգենդեր, հայտնի պոռնոաստղ. Ովքեր են մտադիր առաջադրվելու Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնում Նոր Հայաստանի ոսկե ձվերը նիկո՝լ, որքա՞ն ես դեռ գոյությունդ այսպես անպատվաբեր քարշ տալու 1 տարում` շուրջ 10 միլիոն ռուբլի. Կրեմլը հրապարակել է Պուտինի եկամտի հայտարարագիրը Քանի՞ հոգի կհասցնի պատվաստվել մինչև մայիսի 31-ը, և որքա՞ն գումար կընկնի ջուրը ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսին Նավթի գները նվազել են Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ անդամ չի կարող լինել Զոհված զինծառայողների աճյունների որոնումները երեկ ապարդյուն են ավարտվել Աղբյուր․ Նեյմարը կերկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, հայտնի են նոր պայմանագրի մանրամասները Դիտեք ֆուտբոլ եւ կտրվեք դժգույն իրականությունից Իտալիայի վարչապետը շարունակում է պնդել, որ Էրդողանը բռնապետ է The National Interest-ն Ալիևին համեմատել է Սադամ Հուսեյնի հետ Սիրո, դավաճանության, հույսի ու հավատի մասին. կայացավ Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմի պրեմիերան (տեսանյութ) Ինչ է ասել Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանին հոկտեմբերի 10-ին փակ նիստում. Հրանտ Բագրատյանը բացահայտում է արել ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 193 զինծառայողների անուն նիկոլը երբեք չի ստում, չի խաբում եւ բանսարկությամբ չի զբաղվում Պետք է պարզել ինչու ընդհատվեց գերեվարված շիրակցիների վերադարձի գործընթացը եւ ոչ թե ծնողներին ասել՝ դիմեք ՌԴ-ի դեսպանին. Արցախի նախագահի ներկայացուցիչ. «Փաստինֆո» Բագրատյան. Փաշինյանը կրկին նենգաբար խաբում է Փաշինյանի սրտի գեներալը բանակը թալանելո՞վ չի կառուցել իր դղյակը և հիմնել բիզնեսներ Նրանք ստրկատիրոջ մոտ ցուցակում առավել բարձր ստրուկի տեղի համար են պայքարում․ Արփինե Հովհաննիսյան ՀՀ պետական պարտքը Նիկոլ Փաշինյանի օրոք աճել է 2 մլրդ 18 մլն դոլարով Երկու տգետ֊քայլիստ` երկուսն էլ մի խելքի «Հրապարակված փաստաթղթերի մեծ մասը փակ է, երևում են միայն մի քանի առանձին նախադասություններ». Վահագն Մխոյան «Տեսանյութի վերջին հատվածը՝ որպես բոնուս Փաշինյանի համար, որպեսզի կողքից նայի ինքն իրեն ու հասկանա․․․» «Հայ մայրերի ուղերձն աշխարհին․․․». «Հայ ասպետ» ԿԲՀ և «Որդուս» ՀԿ Պապիկյան, դու քո երեք մետրանոց պարսպի ու երեք հարյուր գլուխ ոչխարների մասին պատմիր Օնիկ Գասպարյանը պահանջում է ստեղծել 44-օրյա պատերազմի քննիչ հանջնաժողով Առանց ԲԴԽ համաձայնության՝ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրգործ չէր կարող հարուցվել նիկոլն ու իր ուսապարկերն ընդդեմ բանակի Իսկ դուք ի՞նչ եք կարծում, բարեկեցության ապահովման համար ո՞ր ճանապարհով է պետք գնալ՝ Քերոբյանի, թե Ջոբսի. տնտեսագետ Միանգամից պետք է ասել, որ ՀՀ կառավարությունը 2020թ. իր ծրագիրը կատարել է 75%-ով. մնացած 25%-ը չկատարելու միակ պատճառը՝ Ռուսաստանի Դաշնությունն է «Աշխատասենյակում եմ, հավաքում եմ այն անձնական իրերս, որոնք կասեցման ընթացքում կարող են ինձ պետք գալ». Ռուբեն Վարդազարյան Ճիշտ պահն է, որ իրավապահ մարմինները արդեն պաշտոնապես հայտարարեն, որ իրենք հրաժարվել են անկախությունից․ Արամ Վարդևանյան «Նիկոլը դուրս է գալիս մարդամեջ»․ Աղասի Ենոքյան «Իրական «մեղավորներն» ու «արդարները» շարունակելու են մնալ անհայտ, քանի դեռ երկրի գլուխ կանգնած է թիվ մեկ մեղավորը…». Սենոր Հասրաթյան Նախքան այդպիսի հայտարարություններ անելը Բելառուսը պետք է համաձայնության գար ՌԴ-ի և Հայաստանի հետ. Журналистская правда-ն` Լուկաշենկոյի` Բաքու կատարած այցի մասին Ի՞նչ եք կարծում, բարեկեցության ապահովման համար ո՞ր ճանապարհով է պետք գնալ՝ Քերոբյանի, թե Ջոբսի Խնդրի լուծման գլխավոր դերակատարը պետք է լինի ԵԱՀԿ ՄԽ-ն. Լեհաստանի դեսպանը՝ գերիների վերադարձի մասին Եթե Ռուսաստանի քաղաքականությունը չլիներ այսպիսին, միգուցե մենք տեսնեինք Ստեփանակերտի գրոհ կամ թուրքական ներխուժում Գյումրիի կողմից․ Մարկեդոնով «Մտքի պայծառացո՞ւմ, թե՞ պարզապես ընտրություններից առաջ «սիրախաղ» ընտրողների հետ». Политическое Oбозрение-ն` Փաշինյանի հայտարարության մասին Ամոթ մեզ բոլորիս. իրականում գործ ունենք դատական իշխանության վերջնական ջախջախման հետ. Ավետիք Իշխանյան «Եթե սկսել է սեփական կետից, ապա ի՞նչ է նշանակում՝ ինչ-որ մի բան ժառանգել եմ ինչ-որ մեկից»․ Սուրեն Սարգսյան «Իշխանությունների նպատակը ոչ թե քաղաքացիներին մոլախաղերից զերծ պահելն է, այլ լրատվամիջոցներին խեղդելը». Վարդան Արամյան ԱԱԾ-ում Աննա Վարդապետյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը կասեցրել է անձամբ Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ-ից վրեժ է լուծում. նա ատում է Մայր ԲՈՒՀ-ը և այն ամենը, ինչ կապված է գիտելիքի, կրթության ու ազգայինի հետ Անվտանգության աննախադեպ միջոցառումներ` Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ. իրենց հետ կբերեն անգամ ֆուրշետի սպասքը Մատաղիսի հետախույզների մասին քչերը գիտեն, բայց իրենք հերոսներ են. մնացին մինչև վերջ, չհանձնեցին բարձունքը և զոհվեցին՝ մինչև օգնական ուժերի հասնելը Փաշինյանի կողմից ԱԺ ամբիոնից պատերազմի, արված օպերացիաների, թերացումների մասին հայտարարությունը մի շարք զինվորականների խիստ մտահոգել է Սա աննախադեպ սադրանք և վիրավորանք է զոհված հայ զինվորների նկատմամբ․ Եվրախորհրդարանի պատգամավորը՝ Բաքվում բացված «պուրակի» մասին Քերոբյանի հերթական ֆանտաստիկ-տրիվիալ հաշվարկները Լուկաշենկոն ասաց, որ Փաշինյանը չի հրաժարվել փող վերցնել Ալիևից. ինչ է կատարվել Հայ ռազմագերիներին ազատելու պահանջով այս պահին բողոքի ակցիաներ են տեղի ունենում ԱՄՆ մի շարք քաղաքաներում (տեսանյութ) Վանեցյանի կուսակցությունը տհաճ սյուրպրիզ է պատրաստում ՔՊ-ի նախընտրական աքիլեսյան գարշապարը. որ մարզերում խնդիրներ ունեն Պատժում են անհնազանդներին․ վերջ թավիշին Գերիների հարցով աշխատանքային նոր խումբ կձևավորվի՞ ՀՀ-ում կստեղծվի Խուզարկուների միություն․ այն կզբաղվի իշխանությունների համար անցանկալի գործիչներով Թիվ 1 ուսապարկի խորամանկությունը թույլ տվեց Փաշինյանին ճողոպրել լրագրողներից Փաշինյանի կողմից պատերազմի, օպերացիաների մասին հայտարարությունը մի շարք զինվորականների խիստ մտահոգել է Այս տեմպերով ովքե՞ր են լինելու Հայաստանի եւ Արցախի ապագայի շահառուները Խոշոր հրդեհ՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում Ու էդքան գեներալներից ոչ մեկ չի ասել՝ առանց օդը փակելու զորքին ու՞ր ենք ուղարկում Արեւմուտքում մարդիկ մեծացել են մեղքի զգացումով, Արեւելքում' հպարտության զգացումով. Ստեփան Դանիելյան Նիկոլ Փաշինյանն իր բոլոր մեղադրանքներում և սխալներում հղում էր անում բացառապես Ալիևի խոսքերին Գագիկ Ջհանգիրյանը կկատարի ԲԴԽ նախագահի պարտականությունները ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվելու գինը․ Ռ.Վարդազարյանի դեմ հաղորդում է ներկայացրել Անդրանիկ Սիմոնյանը Փաշինյանի հրամանով ԱԽ գրասենյակը հրապարակել է մինչև 10 տարվա գաղտնիության աստիճան ունեցող փաստաթուղթ Փաշինյանի սկանդայալին հայտարարությունը Ռուսաստանի հայ իրավաբանների հետ հանդիպմանը․ձայնագրություն
Հարցում

Արթուր Վանեցյանի ամբողջական հարցազրույցը «Հրապարակ» օրաթերթին

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել «Հրապարակ» օրաթերթին։ Այն ներկայացնում ենք ամբողջությամբ ստորեւ։

«- Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն ասաց, որ Դուք 2019-ին Հռոմում հանդիպել եք իրեն, գործարք եք առաջարկել։ Եղե՞լ է նման բան։

Խոստանում եմ այդ հարցին անդրադառնալ առաջիկայում եւ մանրակրկիտ։ Հաշվի առնելով, որ ՀՔԾ-ում հարուցված է քրեական գործ, իրավունք չունեմ հրապարակելու նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկություն, ուստի այս պահին զերծ կմնամ մեկնաբանությունից։ Կարող եմ մի բան ասել․ թե՛ իրավական, թե՛ առավել եւս բարոյական տեսանկյունից գործել եմ բացառապես իմ պաշտոնեական լիազորությունների շրջանակներում։ Մնացած բոլոր հարցերին կպատասխանի քննությունը։ Հարուցված գործով որեւէ կարգավիճակ չունեմ, հարցաքննվել եմ որպես վկա։

Ձեր՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնավարման ընթացքում քաղաքական կամ անօրինական հրահանգներ ստացե՞լ եք վերադասի կողմից։

Առհասարակ, ճիշտ չեմ համարում բարձրաձայնել ԱԱԾ տնօրենի պաշտոնում իմ գործունեությունը։ Դա կոռեկտությունից դուրս է, եւ ես, օգտվելով առիթից, եւս մեկ անգամ ուզում եմ ասել, որ երբեւիցե չեմ խոսելու այն ժամանակահատվածի մասին, երբ եղել եմ ԱԱԾ տնօրեն։ Առանց այդ էլ, կարող եմ ասել, որպես ԱԱԾ ղեկավար, բացառիկ ղեկավարներից եմ եղել, որ գործել է հրապարակային, իհարկե՝ թույլատրելիի սահմաններում։

Հանրությանը պարզ չեղավ, թե որ պահից առաջացան Ձեր հակասությունները իշխանության հետ, ինչու թողեցիք պաշտոնը։

Ինձ հնարավոր չէ ինչ-որ բան պարտադրել։ Ես հստակ իմացել եմ իմ լիազորությունների սահմանը եւ մշտապես գործել եմ դրանց շրջանակներում։ Թե ինչն էր հրաժարականի պատճառը, կարծում եմ՝ հրաժարականին հաջորդած 7 ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձություններից արդեն շատ մարդկանց պարզ է դարձել, թե որն էր պատճառը։ Եթե ուշադիր ընթերցել եք իմ հրաժարականի տեքստը, որում ասում եմ՝ թող իմ հրաժարականը լինի կանգառի սթափեցնող քայլը, դա մեկնաբանվեց շատ տարբեր տեսանկյուններից։ Բայց ես ասել եմ՝ այս իշխանության մեջ վերջին մարդը չեմ եւ իմ հրաժարականով ցանկանում եմ սթափեցնել իշխանություններին, որպեսզի նրանք ուղղվեն եւ երկիրը տանեն զարգացման ճիշտ ուղով։ Իսկ այն, ինչ կատարվում եւ կատարվել է, ուղղակի անթույլատրելի է, դա ուղիղ հարված է մեր պետության հիմնասյուներին։

Ձեր հրաժարականը «կանգառի սթափեցնող» ազդանշան դարձա՞վ։

Ցավոք սրտի, չեմ նկատել փոփոխություններ, եւ դա է հիմնական պատճառներից մեկը, որ այսօր քաղաքականության մեջ եմ։

Մամուլը գրեց, որ «Հայրենիք» հիմնադրամի շուրջ համախմբվում են ԱԱԾ եւ ուժային կառույցների պաշտոնաթող սպաներ։ Արդյոք դա՞ է այն կորիզը, որ հավաքվելու է Ձեր քաղաքական ուժում։ Ի՞նչ սկզբունքով եք մարդկանց հրավիրում կուսակցություն։

Ոչ, դա հիմնական կորիզը չէ։ Մեր շուրջը համախմբվում են տարբեր ոլորտների, մասնագիտությունների մարդիկ, այդ թվում՝ նաեւ ուժային կառույցների ներկայացուցիչներ։ Բայց ասել, թե դա է մեր նորաստեղծ քաղաքական ուժի հիմնական կորիզը, այդպես չէ։ Մենք ունենք տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, այդ թվում՝ նաեւ իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, որոնց փորձն ու վաստակը շատ կարեւորում եմ եւ ուրախ կլինեմ նրանց տեսնել մեր շարքերում։ Ինչ վերաբերում է, թե ինչ սկզբունքով ենք հրավիրում, ապա սկզբունքները երկուսն են՝ մարդկային հատկանիշները եւ պրոֆեսիոնալիզմը։ Իհարկե, շատ բարդ է գտնել լավ մարդ, որն իր ոլորտում բարձր որակի մասնագետ է, բայց, հավատացեք՝ այդպիսիները կան։

Տեղեկություն տարածվեց, որ ձեւավորվում է Արթուր Վանեցյան- Տիգրան Ավինյան տանդեմ, դա այդպե՞ս է։

Թրենդի մեջ պատասխանեմ՝ չեմ պատասխանի այդ հարցին։

Որպես ԱԱԾ նախկին տնօրեն՝ ինչպե՞ս եք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանում կան օտարերկրյա գործակալներ։

Ցանկացած մարդ, առավել եւս՝ բարձրաստիճան պետական պաշտոնյա, պետք է իմանա իր խոսքի արժեքը։ Ցավոք, մենք չենք տեսնում, որ գործող վարչապետը գիտի իր խոսքի արժեքը։ Դա անլուրջ եւ անհավասարակշիռ հայտարարություն էր, որը միջազգային հանրության եւ մեր քաղաքացիների շրջանում տարակուսելու առիթ տվեց։

Ի՞նչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանի վրա կա՞ն արտաքին ճնշումներ՝ նկատի ունենալով, որ Նիկոլ Փաշինյանից կան հիասթափվածներ, քանի որ նա հրաժարվեց վեթինգի գաղափարից եւ այլ ծրագրերից։

Ես հարցի ձեւակերպման հետ համաձայն չեմ։ Կարող եմ ասել, որ այս իշխանություններն իրենց հայտարարած ցանկացած բարեփոխում կամ գործ չեն կարողանում հասցնել տրամաբանական ավարտին։ Դա խոսում է նրանց ապիկարության մասին, նրանց ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին։ Դուք մատնանշեցիք վեթինգը, ես կարող եմ ասել, որ վեթինգ չանելու հիմնական պատճառն այն է, որ նրանք ուղղակի չեն կարողանում անել դա, որովհետեւ ապաշնորհ են եւ անգրագետ։ Հավատացեք ինձ, իրենց ոչ մի բան չի խանգարում, պետք է ուղղակի փոփոխություն անելու կամք եւ փոփոխությունը կյանքի կոչելու ունակություն։ Նրանք չեն կարողանում որեւէ ոլորտում անել խորքային բարեփոխումներ, չեն կարողանում որեւէ ոլորտ նորմալ կառավարել։ Պետական կառավարման ամբողջ համակարգն այսօր քաոսի մեջ է։

Դուք ասացիք, որ ընդդիմադիր քաղաքական ուժ եք ստեղծում, հասկանալի է, որ սկզբում լինելու եք արտախորհրդարանական ընդդիմություն, ինչպե՞ս եք գնահատում ընդդիմություն-իշխանություն այսօրվա փոխհարաբերությունները։ Արդյոք Դուք պատրա՞ստ եք խաղի նման կանոններով խաղալ։

Մենք որեւէ դեպքում չենք հարմարվելու այսօրվա իշխանությունների կողմից թելադրվող կանոններին, որոնք ուղղակի շատ ցածր որակի են։ ՀՀ-ում այսօր քաղաքական բանավեճն իջեցվել է շրիշակից ցածր մակարդակի, եւ դրա միակ պատասխանատուն իշխանությունն է։ Նրանք են թելադրում, թե ինչպիսին պետք է լինի քաղաքական դիսկուրսը։ Անհասկանալի ելույթները, տարօրինակ պահվածքը, ոչ ադեկվատ խոսքերը եւ այլ անթույլատրելի արարքները բերել են այն իրավիճակին, որն այսօր ստեղծվել է մեր քաղաքական դաշտում։ Իհարկե, խորհրդարանական ընդդիմությունն իր գործունեության ընթացքում փորձում է չիջնել այդ մակարդակին, բայց իշխանություններն ամեն ինչ անում են, որ դիսկուրսն իջնի շատ ցածր մակարդակի, որովհետեւ իրենք մանիպուլյատիվ դաշտում շատ ուժեղ են, գրեթե պրոֆեսիոնալ են։ Այս համատեքստում ես կուզեի մի բան ասել․ քաղաքական տերմինաբանության մեջ «Պողոսի» կերպարը դրվեց շրջանառության մեջ իշխանությունների կողմից։ «Պողոսի» հավաքական կերպարը հավասարեցվեց անգրագետ, որեւէ բան չհասկացող մի մարդու, որն ապրում է Հայաստանում եւ առանց հասկանալու սատարում է գործող իշխանություններին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն իրենց փրկել է «նախկիններից»։ Ես համոզված եմ, որ առաջիկայում մարդիկ կհասկանան այս թեզը եւ դուրս կգան էյֆորիկ վիճակից։ Արդեն դուրս են գալիս։

Ինչպե՞ս եք պատրաստվում իշխանությանը բերել կառուցողական դաշտ։ Դուք առաջարկ եք անում, առողջապահության նախարարը հեգնում է, Դուք հայտարարություն եք անում, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ գնացեք «Հայկո-Մկո» նայեք, այնտեղ պատասխանը կգտնեք։ Քաղաքական բանավեճ հնարավո՞ր է։

Իրենք փորձում են ամեն բան անլրջացնել։

Բայց դա ազդեցիկ է։

Ազդեցիկ է մինչեւ այն պահը, երբ կհայտնվի մի քաղաքական ուժ, որը կկարողանա խոսել եւ բացատրել մարդկանց, որ այս ամենը կեղծ օրակարգ է եւ արվում է բացառապես իշխանությունը պահելու, մարդկանց մոլորեցնելու նպատակով։

Դուք առաջարկ եք արել՝ հումանիտար աղետից խուսափելու համար հակաճգնաժամային կառավարություն ձեւավորել։ Ի՞նչ է դա, ո՞վ պետք է ղեկավարի։

Երկրում ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ գործող իշխանությունները, իրականում, չեն կարողանում կառավարել, երկիրը քաոսային վիճակում է։ Փաշինյանի վերջին հայտարարությունը, թե «ապակենտրոն պայքար ենք սկսում կորոնավիրուսի դեմ», պարզ լեզվով նշանակում է՝ «ժողովուրդ ջան, մենք ձախողվեցինք, հիմա ամեն ինչի պատասխանատուն դուք եք»։ Համավարակը լակմուսի թուղթ էր՝ եղավ համավարակ, եւ մենք հասկացանք, որ երկրում չկան պրոֆեսիոնալներ, չկա համախմբվածություն, տիրում են ատելությունը եւ բաժանարար գծերը, որն ուղղակի անթույլատրելի է։ Ինչ վերաբերում է հակաճգնաժամային կառավարությանը, ապա կարծում եմ՝ Հայաստանում կան շատ անհատներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք արհեստավարժ են, հայրենասեր են եւ որոնք առանց պարգեւավճարների կարող են ծառայել իրենց հայրենիքին ու իրենց նպաստը բերել մեր հայրենիքի զարգացմանը։ Հավատացեք, առաջիկայում այս պահանջը կդառնա օրակարգային, եւ մենք կխոսենք կոնկրետ գործողությունների մասին։

Իշխանությունները Ձեզ անընդհատ կապում են նախկինների հետ, ինչպե՞ս եք ապացուցելու, որ կապ չունեք։

Շատ ծիծաղելի է ինձ կպցնել «նախկինների» հետ։ Ես հեղափոխությունից հետո, երբ ստանձնեցի ԱԱԾ տնօրենի պաշտոնը, նախկինների դեմ պայքարի գլխավոր սիմվոլն էի։ Արել եմ ամեն ինչ, որ հրապարակներում քաղաքացիներին տրված խոստումներն ի կատար ածվեն։ Այն 48 միլիարդ դրամի մասին, որ կառավարությունը բարձրաձայնում է, որ կոպեկ առ կոպեկ վերադարձվել է պետբյուջե, արվել է բացառապես իմ՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում։ «Նախկին» բառն ինձ դուր չի գալիս, եկեք այդ տերմինից հրաժարվենք։ Բայց այն մարդիկ, որոնք ինձ փորձում են կապել «նախկինների» հետ, անճարությունից են դա անում եւ մանիպուլյատիվ գործիքակազմն օգտագործելով՝ փորձում են հանրությանը ցույց տալ, թե ես նախկին եմ կամ ուղղորդվում եմ նախկինների կողմից։ Այսպես կոչված «նախկինների»՝ իշխանության հետ գալու դեպքում իրենց թիվ 1 թիրախն ու թշնամին լինելու եմ ես, որովհետեւ ես եմ բոլորին քրեական հետապնդման ենթարկել, ես եմ նրանց գողացած փողերը հետ վերադարձրել պետական բյուջե եւ ես հպարտ եմ իմ կատարած աշխատանքով։ Որովհետեւ ինչի համար ժողովուրդն ընդվզել է, այդ խոստումների ամենաէֆեկտիվ մասը ես եմ արել։ Կոռուպցիայի դեմ պայքարը եղել է իմ օրոք։ 7 ամիս է, ինչ ԱԱԾ տնօրեն չեմ, ո՞ւր են բացահայտումները։ Բայց շատ կարեւոր հանգամանք կա․ եթե ուզում ենք, որ հետագայում կոռուպցիա չլինի, պետք է լինեն ինստիտուցիոնալ որոշումներ, որոնք կբացառեն կոռուպցիան։ Մենք տեսանք՝ նոր իշխանությունների մեջ բազմաթիվ մարդիկ մեղադրվեցին կոռուպցիոն հանցագործություններ կատարելու մեջ, այսինքն՝ խոսքն այն մասին է, որ չեն արվում խորքային բարեփոխումներ, եւ կոռուպցիայի դեմ պայքարը տարվում է զուտ լայվ մտնելու եւ ինչ-որ բան ասելու շրջանակներում։ Կոռուպցիայի դեմ պայքար մեզանում այսօր չի տարվում։ Ես սա ցավով եմ ասում։ Բայց իրողություն է։

Հնարավո՞ր է այլ ուժերի՝ «նախկին», հետ համագործակցություն։

Ասել եմ, որ կտրականապես մերժում եմ բոլոր բաժանումները, «նախկիններ», «ներկաներ»։ Քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի։ Պետք է լինի լայն կոնսոլիդացիա։ Նույն ՀՀԿ-ում եւ մյուս բոլոր քաղաքական ուժերում կան բարձր մասնագիտական հատկանիշներ ունեցող անձինք, որոնց գիտելիքները պետք է ծառայեցնել մեր հայրենիքին։ Այդ կեղծ օրակարգը, որ բերվել է քաղաքական դաշտ, պետք է մոռանալ, ջնջել եւ մարդկանց գնահատել զուտ իրենց հատկանիշներով։ Եթե մարդը հանցագործ չէ, եթե շատ սեւ պատմությունների մեջ խառնված չէ եւ ուղղակի եղել է ինչ-որ մի կուսակցության անդամ, չի կարելի միայն այդ պատճառով այդ մարդուն մերժել։ Բոլոր կարող ուժերը պետք է համախմբվեն հանուն մեր հայրենիքի եւ պետության»։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan